Նիկոլը, լինելով գորշ միջակություն, իր իշխանության տարիներին կարողացավ, համենայն դեպս, մի քանի բան անել:
1․Հիմնավորապես հիմարացրեց (հնարավոր է ՝ ընդմիշտ) բարձր ինտելեկտի տեր մի ժողովրդի:
2․Ապացուցեց, որ բոլոր տեսակի պատասխանատու պաշտոններում կարելի է նշանակել բոլոր տեսակի փուչ մարդկանց, և դրանից ոչինչ չի փոխվի (հավանաբար, փուչ ղեկավարի դեպքում փուչ մարդիկ փնտրված ու գտնված արժեքներ են)։
3․Ապահով և ունևոր երկիրը «վերակերտեց» անապատի՝ համատարած ձախողումները վերագրելով նախկիններին։ Ալիևը զբաղված էր բանակաշինությամբ, ինքը՝ բանակը քանդելով: Նախկինները թող պատասխան տան։
Հիմա էլ Ալիևը տենդագին պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլն էդ մասին միայն զգուշացնում է ժողովրդին: Նախկինները թող պատասխան տան:
Պատրիկ Արտեմի