Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սովետական Միության պատմությունը կեղծելու փորձերը

Սովետական Միության պատմությունը կեղծելու փորձերը
20.04.2023 | 10:14

Ստորև շատ համառոտ կանդրադառնամ ԽՍՀՄ պատմության մասին արտահայտված բացասական գնահատականներին, կեղծիքին։
1․Սովետական պետության պատմության կեղծարարները Սովետական Միությունը համարել են ամբողջատիրական, մեկ կուսկացության կողմից ղեկավարվող երկիր։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ կեղծարարները պնդում են, թե Սովետական Միության կազմում ընդգրկված ժողովուրդները զարգանալու հնարավորություն չեն ունեցել։
Սովետական պետությունը ստեղծել էր կոմունիստական կուսակցությունը,որը պատասխանատու էր իր որդեգրած նպատակների ու գաղափարների իրագործման համար։ Դրա արդյունքով Սովետական Միությունը դարձավ ոչ միայն համատարած գրագիտության երկիր, այլև նրա կազմի մեջ գտնվող 200-ից ավելի ժողովուրդներ հնարավորություն ստացան ոչ միայն զարգացնել իրենց տնտեսությունը, այլև հասնել հսկայական հաջողությունների՝ մշակույթի, գիտության և լուսավորության ասպարեզում։ Ցույց տվեք մի կապիտալիստական պետություն, որը մտահոգված լինի իր կազմի մեջ գտնվող ժողովուրդների համար ստեղծել գիր ու գրականություն, մինչդեռ Սովետական Միության կազմի մեջ մտնող այն ժողովուրդները, անկախ նրանց թվաքանակից, առաջին անգամ իրենց գոյության ընթացքում ստեղծել են գիր ու գրականություն և ձեռք են բերել համաշխարհային քաղաքակրթության հետ առնչվելու լայն պայմաններ։
2․ Կեղծարարները սովետական պետությունը նմանեցրել են զինվորական զորանոցի, որտեղ մարդը և ժողովուրդները զրկված են ազատ շնչելու, ազատ տեղաշարժի իրավունքից, ինչպես նաև շուկայական հարաբերությունների բացակայության պատճառով ստեղծված համատարած նմանությունից։ Սովետական Միության կազմի մեջ մտնող բոլոր հանրապետությունների պատմությունը վկայում է հակառակը։
Սովետական Միությունը արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման ունեցել է 11 հազար կմ-ից ավելի երկարություն, իսկ Հյուսիսային բևեռի սահմանից մինչև հարավային սահման՝ 5000 կմ-ից ավելի լայնություն և զբաղեցրել է երկրագնդի մեկ վեցերորդ մասը։
Այդ հսկայական տարածքի վրա սովետական երկրի քաղաքացին կարող էր մեկնել առանց որևէ արգելքի ցանկացած վայր։ Իհարկե, չպետք է մոռանալ, որ տևական ժամանակ մի շարք հանգամանքների պատճառով սահմանափակված է արտասահմանյան երկիր ուղևորվելու հնարավորությունը։
Այդ հնարավորությունը ստեղծվել է միայն 1960-ական թվականներից։
Ճիշտ է, Սովետական Միությունում շուկայական հարաբերություններ չկային։ Սովետական պետությունը վարում էր միասնական գնի քաղաքականություն։ Օրինակ, Սովետական Միության ցանկացած բնակավայրում սննդի բոլոր տեսակները՝ հացը, միսը, շաքարը, ձավարեղենը․ ձկնեղենը, սև ու կարմիր խավիարը, ինչպես նաև հագուստը, կենցաղային իրերը, կահույքը, ավտոմեքենաները, մոտոցիկլետները, երաժշտական գործիքները և այլն, և այլն վաճառվում էին միասնական գնով։ Բացառություն էին կազմում միայն արտասահմանից ներմուծված հագուստի, կահույքի, երաժշտական գործիքների և այլն ապրանքների գները, որոնք վաճառվում էին համեմատաբար բարձր գնով։
Ամբողջ Սովետական Միության տարածքում գյուղական բնակչությունը մեկ կիլովատի համար վճարում էր մեկ կոպեկ, իսկ քաղաքային բնակչությունը՝ երկու կոպեկ։ Բոլոր քաղաքներում հասարակական տրանսպորտը՝ տրամվայը, տրոլեյբուսը, ավտոբուսը և մետրոն ունեին նույն գինը՝ համապատասխանաբար 3, 4 և 5 կոպեկ։
Երկրի բոլոր ռեստորաններում, ճաշարաններում, սրճարաններում մատուցվող ճաշատեսակները ունեին նույն գինը՝ այն էլ շատ էժան։ Բոլոր բնակավայրերում ֆիքսված հեռախոսների համար կար միասնական գին՝ ամիսը 2 ռուբլի 50 կոպեկ։ Րոպեավճարը սահմանված էր միայն միջքաղաքային հեռախոսազանգերի համար՝ 1 րոպեն 5 կոպեկ։ Բոլոր բնակավայրերում տաքսի ավտոմեքենաների վարձը հավասար էր 20 կոպեկի։ Անփոփոխ էր օդանավերով և գնացքներով ուղևորվելու տոմսերի արժեքը և շատ շատ մատչելի։ Իսկ դրանցով ուղևորվող աշակերտներից, ուսանողներից, ինչպես նաև ասպիրատներից գանձվում էր արժեքի 50 տոկոսը։ Բոլոր քաղաքներում կոմունալ ծախսերի համար (ջուր, ջեռուցում, գազ և այլն) գանձվող վճարը կազմում էր աշխատավարձի 3-ից 4 տոկոսը։
3․Սովետական պետության քննադատները դժգոհում են, թե սովետական օրենքները քաղաքացիններին զրկել են իրենց բնակարանները վաճառելու կամ ուրիշին տրամադրելու իրավունքից։ Մինչդեռ իրականությունն այլ է։ Սովետական պետությունը ՍՍՀՄ սահմանադրության հիման վրա ստանձնել էր քաղաքացիներին բնակարանով ապահովելու պարտականությունը։ Քաղաքացին օգտվում էր անվճար բնակարան ստանալու իրավունքից։
Սովետական պետությունը յուրաքանչյուր ընտանիքի անվճար հատկացնում էր ըստ ընտանիքի անդամների քանակի համապատասխան բնակարան։ Քաղաքացիներն այդ բնակարանն օգտագործում էին սերնդեսերունդ և բնականաբար վաճառելու իրավունք չունեին։ Սովետական Միության փլուզումից հետո, երբ հաստատվեցին շուկայական հարաբերություններ, բնակարանները սեփականաշնորհվեցին և քաղաքացին հնարավորություն ստացավ վաճառել իր բնակարանը։ Բայց, դրա հետ միասին նոր ստեղծված պետությունները վերացրին անվճար բնակարան ստանալու քաղաքացու իրավունքը։
Դրա արդյունքով պայմաններ են ստեղծվել, որպեսզի մի քաղաքացի ունենա տասնյակ սեփական բնակարան, իսկ միլիոնավոր քաղաքացիներ այսօր զրկվել են բնակարան ունենալու իրավունքից։
4․Սովետական Միության պատմության կեղծարարները,անդրադառնալով մատաղ սերնդի դաստիարակությանը, ծաղրում են սովետական տարիներին ստեղծված դպրոցը, իսկ պիոներական ճամբարները համարում են երեխաների համար «концлагер» (համակենտրոնացված ճամբար)։
Սովետական Միությունում ստեղծվել էր միասնական դպրոցական համակարգ, որը տասնամյակների ընթացքում կատարելագործվել էր և իր արդյունքերով դարձել էր անգերազանցելի։
Սովետական դպրոցը մատաղ սերնդին դաստիարակում էր հայրենասիրությամբ, նրան տալիս էր կրթություն և զինում էր ապագա կյանքում երկրին օգտակար լինելու գաղափարով։ Այս ասպարեզում անգնահատելի դեր ուներ ուսուցիչը և վայելում պետության ու հասարակության հարգանքը։ Առհասարակ, դպրոցը իր բնույթով պահպանողական է․ վերակառուցման որևէ փորձ պետք է կատարվի մեծ զգուշությամբ և պատասխանատվությամբ։
Միայն պետք է ընդգծել, որ կատարված վերափոխությունների նպատակն է վերացնել սովետական դպրոցական համակարգը։
Այս ամենի հետևանքով աշակերտը դարձել է շահառու, իսկ ուսուցիչը՝ միայն ծառայություն մատուցող՝ զրվելով համընդհանուր հարգանքից ու հեղինակությունից։ Գրեթե նույն վիճակում է բարձրագույն կրթության համակարգը։
Սովետական տարիներին բարձրագույն կրթություն ստանալը ոչ միայն անվճար էր, այլև ուսանողին տրվում էր արժանավայել թոշակ, ապահովվում էր անվճար հանրակացարաններով, կոմունալ ծախսերով, էժան և որակյալ սննդով։ Ավելորդ է ասել, որ իրեն չի արդարացնում արևմտյան երկրներից ընդօրինակած ինչպես դպրոցի բաժանումը հիմնական և ավագ դպրոցի և ուսումնական հաստատությունների բաժանումը բակալավրիատի ու մագիստրատուրայի։
Ավելացնենք նաև, որ բարձրագույն կրթություն ստանալը դարձել է վճարովի, որի պատճառով երիտասարդների զգալի մասը զրկված են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։ Միաժամանակ, ուսանողներին չեն ապահովում թոշակով և հանրակացարանով։ Ավելորդ է խոսել առոջապահության ներկա վիճակի մասին, երբ վերացվել է Սովետական տարիներին հաստատաված անվճար բժշկությունը։ Դրա փոխարեն բժշկությունը դարձել է վճարովի, որի պատճառով բնակչության մեծ մասը զրկվել է բուժվելու հնարավորությունից:

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պատմաբան,
պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Դիտվել է՝ 5037

Մեկնաբանություններ