Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երևանի տարբեր փողոցներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացրած քաղաքացիներից 80 անձ բերման է ենթարկվել Ոստիկանություն:
Բերման ենթարկվածների մեջ են «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար–ղեկավար Արա Սաղաթելյանը, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և այլ անձինք։