ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վեր­ջա­պես ա­զատ­վեք չե­ղած հե­ղա­փո­խու­թ­յան ուր­վա­կա­նից

Վեր­ջա­պես ա­զատ­վեք չե­ղած հե­ղա­փո­խու­թ­յան ուր­վա­կա­նից
26.06.2020 | 00:54

Ա­նա­սե­լիո­րեն ապ­շած եմ. «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­րեկ­վա ե­լույ­թից հե­տո չծա­փա­հա­րեց նրան: Ի՞նչ է պա­տա­հել «ծա­փե­րի» խոր­հր­դա­րա­նին, չլի­նի՝ կաշ­կանդ­ված են իմ­քայ­լա­կան­նե­րը, որ հեր­թա­կան «դմփ-դմփ-հուն» չձո­նե­ցին բո­լո­րի «պոր­տը տե­ղը դրած» երկ­րի ա­ռաջ­նոր­դին, ո­րը, ի դեպ, Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից կա­ռա­վա­րու­թյան անց­նող տար­վա աշ­խա­տանք­նե­րի կա­տա­րո­ղա­կան­ներ էր, իբր, ներ­կա­յաց­նում: Չգի­տեմ՝ քա­նի տա­րի, դար ու հա­զա­րա­մյակ է պետք, որ իշ­խա­նա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­րած «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» ու­նայն երևույթ­նե­րի մա­սին դա­տար­կա­բա­նու­թյու­նը մի կողմ դնեն ու գոր­ծի լծ­վեն, բայց մի բան հս­տակ է՝ քա­նի դեռ բո­լոր ձա­խո­ղում­նե­րի հա­մար Փա­շի­նյա­նը մե­ղա­վոր­ներ է փնտ­րում և սե­փա­կան երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին «քստմ­նե­լի» ու «եղ­կե­լի» ան­վա­նում, պե­տու­թյան տն­տե­սա­կան վի­ճա­կը չի լա­վա­նա­լու: Վերջ­նա­կա­նա­պես պետք է ա­զատ­վել ոչ միայն չե­ղած հե­ղա­փո­խու­թյան ուր­վա­կա­նից, այլև, Նի­կոլ Փա­շի­նյա­նի բա­ռե­րով ա­սած, հա­մա­տա­րած գար­շա­հո­տու­թյու­նից: 2018-ի ապ­րիլ-մա­յի­սին ե­ղել է այն, ինչ ե­ղել է, ու դրա­նից հե­տո կա­տար­վող դեպ­քե­րի, ձա­խո­ղում­նե­րի, վայ­րի­վե­րում­նե­րի միակ պա­տաս­խա­նա­տուն օր­վա իշ­խա­նու­թյունն է: Հետևա­բար, հար­գե­լի իշ­խա­նա­վոր­ներ, դա­դա­րեց­րեք «վհուկ­նե­րի որ­սը», վե­րա­նա­յեք ձեր ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րը, գա­վա­ռա­միտ ու փո­ղո­ցա­յին բա­ռա­պա­շա­րը կի­րա­ռեք ձեր սի­րե­լի փա­բե­րում միայն: Հան­գիստ թո­ղեք մեզ՝ լրագ­րող­նե­րիս, մի՛ պի­տա­կա­վո­րեք, «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի» մի՛ բա­ժա­նեք, քան­զի դա ձեր շա­հե­րից չի բխում: Բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի նման դուք նույն­պես պատ­մու­թյան գիրկն եք անց­նե­լու, բայց 4-րդ իշ­խա­նու­թյու­նը, ու­զեք, թե չու­զեք, ձեզ­նից հե­տո էլ է լի­նե­լու:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ