ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ռուսական հեռուստաալիքի նախկին հաղորդավարուհին բացատրել է իր հեռանալու պատճառը

Ռուսական հեռուստաալիքի նախկին հաղորդավարուհին բացատրել է իր հեռանալու պատճառը
09.03.2014 | 00:35

Հեռուստահաղորդավարուհի Լիզ Ուոլը, հայտարարելով ռուսական հեռուստատեսությունից իր հեռացման պատճառների մասին, ITV բրիտանական հեռուստաընկերությանը պատմել է այդ արարքի պատճառների մասին, մասնավորապես՝ հեռուստաընկերությունում հաստատված գրաքննության մասին:

Լրագրողի խոսքերով՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի ժամանակ իր համար արդեն պարզ էր, որ հեռուստաալիքը զբաղվում է քարոզչությամբ: Աշխատանքից ազատվելու մասին որոշում Լիզ Ուոլը ընդունել է այն բանից հետո, երբ նախկին կոնգրեսմենի հետ իր հարցազրույցից հանել էին իր «ռուսական ինտերվենցիա» բառակապակցությունը, իսկ ռուսական հեռուստաընկերության թղթակցի ողջ սյուժեում ուկրաինական ընդդիմությունը որակվում էր «ֆաշիստ» և «նեոնացիոնալիստ»:

Մարտի 5-ին Լիզ Ուոլը ուղիղ եթերում հայտարարել էր, թե այլևս չի կարող աշխատել մի հեռուստաալիքում, «որը ֆինանսավորում է ՌԴ կառավարությունը և որը արդարացնում է Պուտինի գործողությունները: Ռուսական հեռուստաընկերությունը լրագրողի արարքն անվանել էր «ինքնագովազդ»:

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ