Պետերբուրգ քաղաքի պաշտպանները խնդրել են քանդելուց փրկել Դեգտյարնի նրբանցքում գտնվող տունը, որը պատկերված է Վլադիմիր Բորտկոյի «Շան սիրտը» լեգենդար ֆիլմում:
Տունը կառուցվել է 1901 թ. մի հատվածում, որտեղ Դեգտյարնի նրբանցքում երթևեկում է տրամվայը:
«Տան շուրջը պարիսպ է կառուցված: Չնայած քանդելու թույլտվություն է տրված, սակայն մենք կարծում ենք, որ կա՛ շենքը պահպանելու հնարավորություն»,- հաղորդել է «Կենդանի քաղաք» շարժման ղեկավար Դմիտրի Լիտվինովը:
Ակտիվիստի խոսքերով՝ շենքի ներկայիս տերը ծրագրել է կառուցել նոր շենք հնի տեղում: Քաղաքի պաշտպանները համոզված են, սակայն, որ դա կխաթարի շենքի պատմական տեսքը: Նրանք ծրագրել են անցկացնել բողոքի ակցիաներ: