ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ինչպես է Օլանդը բարձրացնում իր աղետալի վարկանիշը

Ինչպես է Օլանդը բարձրացնում իր աղետալի վարկանիշը
18.01.2014 | 11:19

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հայտարարել է լրագրողներին, որ Օլանդն իր հետ հիվանդանոցում հանդիպելու առիթ է փնտրել ու ծաղիկներ և շոկոլադ է ուղարկել՝ գրում է The Telegraph-ը:
Լրագրողներին Տրիերվեյլերը պատմել է, որ Օլանդը, չնայած բժիշկների արգելքին, պնդել է իր հետ հանդիպելու անհրաժեշտությունը և ուշադրության նշաններ է ցուցաբերել: Իր վիճակը Ֆրանսիայի առաջին տիկինն անվանել է ավելի շատ «գերհոգնածություն», քան «նյարդային պոռթկում» և հայտնել է, որ նախկինի պես անկողնային ռեժիմի է հետևում վատ ինքնազգացողության պատճառով:
Նրան հիվանդանոց էին տեղափոխել ինքնասպանության ձախողված փորձից հետո, որ ինքը ժխտում է: Բժիշկների թույլտվությամբ Օլանդը այցելել է կնոջը, նրանց հանդիպման մասին մանրամասներ դեռ չեն ներկայացվել:
Իսկ Closer-ի տվյալներով՝ Ֆրանսուա Օլանդի և Ժյուլի Գայեի հարաբերությունները զարգանում են: Դերասանուհին նրան ներկայացրել է իր ընտանիքին։
Պարբերականը նոր տեղեկություններ է հրապարակել աղմկահարույց սիրավեպի մասին։ Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին: Ժյուլի Գայեն ապագա նախագահի հետ ծանոթացել է Փարիզում՝ Ֆրանսիական ռադիոյի տան մոտ գտնվող ռեստորանում: Դերասանուհու խոսքով՝ ինքը հիացել է այդ «համեստ անձնավորությունով»: Գայեն անձնական կյանքի իրավունքի խախտման հայցով դիմել է դատարան՝ հիսուն հազա եվրո պահանջելով Closer-ից:

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ