ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ՈՒղեվարձը բարձրացնելուց առաջ քաղաքապետը թող երթուղայիններով պտույտ մը տա

ՈՒղեվարձը բարձրացնելուց առաջ քաղաքապետը  թող երթուղայիններով պտույտ մը տա
17.12.2013 | 13:49

Առավոտ 8-ին դուրս եկա տնից` շտապ տեղ պետք է գնայի: Նստեցի սառը «0» համարը: Ավելի ճիշտ` կռացած կանգնեցի, քանի որ նստատեղերը զբաղված էին, մի 6-7 հոգի էլ կիսակռացած իրար վրա էին ընկնում: Հիշեցի պատերազմի ժամանակները, երբ անպատուհան ու աննստարան ու սառը «Երազով» Ավանից ցած էի իջնում` առանց պատկերացում ունենալու, թե ճանապարհի որ հատվածն եմ հասել: Հյուսիսային ավտոկայանում ցուրտ էր ավելի: Դրսում` չէ, ներսում: Պատերազմի տարիների հիշողությունս էլի մտքերս իրարով տվեց: Իջևանի երթուղայինով մի փոքրիկ բան էի ուզում ուղարկել: Վարորդները իրենց փոքրիկ սենյակը հրավիրեցին, ուր քիչ թե շատ տաք էր, քանի որ գազի վառարան կար: Տունդարձի ճանապարհիս էլ չտաքացա: Թիվ 40 երթուղայինում նույն ցուրտն էր գրեթե ինչ ավտոկայանի պաղ պատերից ներս: Էս մեքենան վառարան չունի` ինձուինձ սրտնեղեցի: Վարորդին չհարցրի. զահլես գնացել է փնփնթան կնոջ իմիջից: Սառած հասա Գայի արձանի կանգառ ու այնտեղից էլ 11 համարի ավտոբուսով` տուն: Ավտոբուսը չինական էր, էն մանուշակագույններից, որ պլաստմասե նստարաններ ունի ու վերևներից կախված նարնջագույն բռնիչներ: Հեչ նստե՞լ եք նման ավտոբուս: Չինացիները երևի դրանք հատուկ են սարքել ազգի չբերությանը նպաստելու համար ու հիմա էլ կապել են մեր ջանին:

Այսօր երեք ավտոբուս-միկրոավտոբուս նստեցի, երեքն էլ` սառը: Չասեմ` ձմեռվա էս ցրտին: Պարզ է արդեն: Քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել: Ո՞ր տրամաբանությամբ: Գիտենք, ասվել է` վնասով են աշխատում: Իսկ քաղաքապետարանը գիտե՞, թե ինչ բարոյահոգեբանական, ֆիզիկականն էլ` վերադիր, վնասներ է կրում միջքաղաքային տրանսպորտից օգտվողը: Քաղաքային իշխանությունը երբեք սոցհարցում չի անցկացրել` պարզելու համար հանրության կարծիքը, հասկանալու համար, թե մարդիկ ինչից են դժգոհ: Քաղաքապետարանը, առհասարակ, ստուգո՞ւմ է շահագործվող տրանսպորտային միջոցների որակը: Օրինակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի համապատասխան վարչության պետը կարող էին, չէ՞, մի օր միջքաղաքային տրանսպորտով շրջել Երևանով: Ասենք` նստեին պատահած մեքենան, որ ժողովրդի հալը իմանային: Կուզենայի իմանալ, թե քաղաքապետը ինչպես կզգար իրեն, երբ նստեր երթուղային «Գազել», որից զուգարանահոտ է գալիս ու նույնիսկ եթե հաջորդ վայրկյանին իջներ, միևնույն է, այդ գարշանքը ողջ օրվա ընթացքում ուղեկցելու էր իրեն:

Միջքաղաքային տրանսպորտի սպասարկումը, իրականում, ողորմելի մակարդակի վրա է. կեղտոտ և հաճախ անսարք մեքենաներ` տասը տարին մեկ չլվացվող ապակիներով, չոր նստարաններ` մաշված ու կեղտոտ ծածկոցներով, ծխող վարորդներ` կեղտոտ ձեռքերով ու պարտադրվող ռաբիս երաժշտության անվերջ խեղդուկ: Գումարած` նախատեսված քանակից ավելի ուղևոր վերցնելն ու առհասարակ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողության բացակայությունը: Ու այսքանից հետո գծատերերը դեռ սպառնում էլ են, թե ուղեվարձի բարձրացումը չհաստատվելու դեպքում գործադուլ կսկսեն: Ահա թե ուր կարելի է հասնել, երբ իշխանությունն ընդառաջ է գնում ոչ թե ժողովրդին, այլ առանձին փողատերերի քմահաճույքներին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ