Գավառ քաղաքում 2009թ.-ից ընթանում են փողոցների գիշերային լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Այն շարունակվում էր մինչ օրս: Այս տարի «Լուսավոր Գավառ, անվտանգ երթևեկություն» ծրագիր ներքո լուսավորվեցին Գավառ քաղաքի Դեմիրճյան, Կաբելագործների, Գրիգոր Լուսավորիչ, Հացառատ թաղամասի Ազատամարտիկներ փողոցները:
Լուսավորության աշխատանքների մեկնարկը տրվել է 2013-ի հունիսի 28-ին, որի ընթացքում տեղադրվել են նոր պողպատե խողովակներից հենասյուներ, հիմնովին փոխվել են այլումինե մալուխները, ցանցը վերազինվել է ավտոմատ անջատիչներով և ժամային ռելեներով, վերոնշյալ փողոցներում տեղադրվել են թվով 77 լուսատուներ: Աշխատանքները կատարվել են թիվ 28 ՇՄՇ ԲԲԸ-ի շինարարների կողմից:
Ծրագիրը կյանքի է կոչվել Գավառի քաղաքապետարանի և «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության համագործակցության և համաֆինանսավորման արդյունքում: Նրա ընդհանուր արժեքը կազմել է 20 մլն դրամ, որից շուրջ 10 մլն դրամը համայնքի ներդրումն է: Իրականացված լուսավորության աշխատանքները ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամանակահատվածից շուտ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ