2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Ասում են…

Ասում են…
12.06.2024 | 18:57

Մի շարք երկրներում, ցավոք, նաև Հայաստանում մեծ խանդավառություն չկար այն հարցում, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ վերահսկեր Հայաստանով լոգիստիկ ճանապարհը Նախիջեւանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։ Այստեղ, նախ և առաջ, Թուրքիայի շահն է։ Ես չեմ կարծում, թե այդ երթուղին հսկայական տնտեսական նշանակություն կունենա, բայց այն կունենա աշխարհաքաղաքական նշանակություն, ռազմավարական նշանակություն, անշուշտ, ի շահ Թուրքիայի։ Այսօրվա դրությամբ դինամիկան Թուրքիայի օգտին է։

Ներկա պահին այդ միջանցքը, ամենայն հավանականությամբ, իրապես կգտնվի թուրքական ազդեցության տակ, ընդ որում, ԱՄՆ-ը հանդես կգա որպես իբր անկախ, իբր բարեկամական երկիր երկու կողմերի համար, բայց իրականում Թուրքիայի գերակա շահերի գոտում ԱՄՆ-ը Անկարային գործողությունների ազատություն է տրամադրում։ ԱՄՆ-ին բնավ ձեռնտու չէ կանգնել Թուրքիայի ճանապարհին. Ամերիկայի համար Թուրքիան կարևոր է այլ ուղղություններում։

Դմիտրի Տրենին

ՌԴ Ռազմական էկոնոմիկայի և ռազմավարության ինստիտուտի գիտական ղեկավար

Դիտվել է՝ 49843

Մեկնաբանություններ