Մենք իրերի դրվածքին ենթագիտակցորեն նայում ենք մեր կյանքի պրիզմայից ելնելով։
Մենք մոռանում ենք, որ մարդկության պատմությունը դա քարտեզների փոփոխության անվերջ գործընթաց է։
Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ պատմական X ժամանակաշրջանում ճնշված, ստորացված ժողովուրդները կարողացել են որոշակի շրջափուլ հետո ոտքի կանգնել և հետ բերել կորցրածը։
Մեր հարվածի հնարավարության պահը գալու է և սա պաթոս չէ։ Շատ պարզ պատճառով։ Քարտեզները երբեք չեն մնում մնայուն։
Հարցն այն է՝ պետությունները, էլիտաները, ժողովուրդները ձուլվում կամ առհասարակ անհետանում ե՞ն պատմության ասպարեզից, թե՞ եղածը պահում և ընդարձակվում։
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ