Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Դառնանք օղորմի տանք Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ գործող հայ բոլշևիկներին

Դառնանք օղորմի տանք Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ գործող հայ բոլշևիկներին
19.04.2024 | 06:55

1920 թվականի սեպտեմբերի վերջին քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա և տարավ հաղթանակ։ Թուրքերը հայտարարեցին զինադադար և Հայաստանի կառավարությունից պահանջեցին սկսել բանակցություններ։
Մինչև բանակցություններ սկսելը՝ 1920 թվականի նոյեմբերի 17-ին, Հայաստանի պատվիրակության ղեկավար և Արտաքին գործերի մինիստր Ալեքսանդր Խատիսյանը մեկնեց Թիֆլիս և հանդիպեց Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին։ Անգլիայի ներկայացուցիչը Խատիսյանին է հայտնել Անգլիայի Արտաքին գործերի մինիստր լորդ Քերզոնի խորհուրդը․ «Ավելի լավ է հաշտվել թուրքերի հետ, քան ընդունել ռուսներին»։

Այս խորհուրդով էլ Խատիսյանը վերադարձավ Ալեքսանդրապոլ, մերժվեց Սովետական Ռուսաստանի միջնորդությունը, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվեց Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանագիր, որը նշանավոր պատմաբան Լեոյի գնահատմամբ` կմնա որպես դաշնակցության հավերժական ամոթն ու խայտառակությունը։

Այդ ամոթալի ու խայտառակ պայմանագրով Սիմոն Վրացյանի գլխավորած Հայաստանի կառավարությունը ոչ միայն չեղյալ համարեց Սևրի դաշնագիրը, այլև հրաժարվեց Արևմտյան Հայաստանի նկատմամբ պահանջից և Կարսը համարեց թուրքերի սեփականություն։

Այդ պայմանագրով Հայաստանին թողնվեց 9․000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ տարածքի սահմանագիծը սկսվում էր Էջմիածնի վանքի արևմտյան պարսպից 15 կմ դեպի արևմուտք, որտեղից բարձրանում էր Արագած լեռով, իջնում էր Ապարանի շրջանի Տանագիրմազ (այժմ` Նիգավան) գյուղով, անցնում էր Մելիք գյուղի մոտով, իջնում է Փամբակի ձոր, այդտեղից հասնում էր Դիլիջան, Դիլիջանի ոլորաններով իջնում էր Սևանալիճ, հատում էր լիճը և Մարտունի քաղաքի և Գավառ քաղաքի միջև ընկած տարածքով հասնում էր Գառնի և Ազատ գետի հունով հասնում էր մինչև այն կետը, որտեղից ուղիղ ձգվում էր դեպի Արևմուտք, անցնում էր այժմյան Մասիս քաղաքի տարածքով և հասնում էր մինչև Էջմիածնի վանքից Արևմուտք ընկած կետը։ Այդ պայմանագրով Հայաստանի բոլոր կենսաբեր տարածքները անցել են Թուրքիայի տիրապետության տակ։
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Հեղկոմը մի քանի նոտայով Թուրքիայից պահանջում էր հեռանալ զավթած տարածքներից։ Միայն 1921 թվականի ապրիլի 22-ին վերջնականապես թուրք զավթիչները հարկադրված եղան հեռանալ Հայաստանի զավթած տարածքներից։
Ինչպես ասում էր «Սասնա ծռերի» պատումի հեղինակներից մեկը` դառնանք օղորմի տանք Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ գործող հայ բոլշևիկներին, որոնք, Լենինի գլխավորած Սովետական Ռուսաստանի անմիջական ու վճռական օգնությամբ, Հայաստանի տարածքը 9․000 քառակուսի կիլոմետրից հասցրեցին 29․800 քառակուսի կիլոմետրի:

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պատմաբան,
պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Դիտվել է՝ 3784

Մեկնաբանություններ