Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
21.05.2012 | 06:54

Մայիսի 22-26-ին հանրապետության շրջանների մեծ մասում՝ գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև մինչև 18-23 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ին կնվազի, ընդհանուր առմամբ, 2-4 աստիճանով:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +3 +8, ցերեկը` +15 +19, ցածրադիր մասերում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +21 +25, Լոռիում` գիշերը՝ +7 +9, ցերեկը` +16 +19, Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +20 +24, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +10 +13, ցերեկը՝ +24 +27, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +23 +26, և նախալեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +15 +19, Արցախում գիշերը` +9 +13, ցերեկը` +19 +22 աստիճանի սահմաններում: Այդ օրերին արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում, իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ անկայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 45-96 տոկոսի սահմաններում:

Երևանում մայիսի 22- 26-ին` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, սպասվում են անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +25 +27, երեկոյան կողմ` +21 +23 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ