«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով
09.01.2024 | 13:22

Մարտահրավեր է նետված, մարտահրավերն ընդունվա ծէ. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման

Բնականաբար, հարց կառաջանա՝ իսկ ու՞մ կողմից ծրագրված… Իսկ կա՞ որևէ մեկը, որը կարող է հավատացնել, որ այդ գրոհի հետևում կանգնած չէ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, թերևս նաև՝ Էրատոն:

Կարո՞ղ է որևէ մեկը հավատացնել, որ «Հանրային» կոչված, իրականում ոչ հանրային հեռուստաընկերությունը տարեմուտի շեմին վեհափառի ամանորյա ելույթը մերժել է առանց Նիկոլի հանձնարարության կամ կարգադրության:

Ի՞նչ է՝ «Հանրային»- ի ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում այդ աննախադեպ, հակաազգային ու խայտառակ քայլին գնալիս առյուծի կա՞թ էր խմել, ու Նիկոլը նախապես նույնիսկ տեղյակ չէ՞ր: Ես չեմ հավատում:

«Հանրային» կոչված հեռուստաընկերությանը, որպես ներքին գերագույն գլխավոր թշնամու գործիքի, կարծում եմ, տողերիս հեղինակը չէ միայն, որ բոկոտել է տարեմուտի գիշերը, չի դիտել ժամը 24:00- ից առաջ, 24:00-ին ու դրանից հետո: Անձամբ ես խորապես արհամարհել եմ Նիկոլի ելույթը 2018- ից սկսած, վերջին տարիներին Ամանորի շեմին հեռուստացույցը միացրել եմ բացառապես կաթողիկոսի ելույթը, բարեմաղթությունները լսելու համար, ու քանի որ այս տարեմուտից կարճ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ այն չի լինելու, հեռուստացույցն ընդհանրապես չեմ միացրել:

Ինչպես արդեն հայտնի է, կաթողիկոսի ելույթի մերժումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ համապատասխան պարզաբանմամբ , որում, մասնավորապես, նշված է.

«Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։

Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»։

Թե ինչու մերժվեց կաթողիկոսի ելույթը, տարբեր բացատրություններ կան.

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» ազգային- քրիստոնեական կուսակցության համահիմնադիր Վահագն Չախալյանի կարծիքով, «Վեհափառին չեն ներում, որ նա համարձակվեց Արցախի թեմը պահել և չլուծարել», և կույր պետք է լինել՝ չտեսնելու, թե «Եկեղեցու և իր անձի դեմ գործընթացը երբ և ինչից հետո վերսկսվեց» (նկատի ունի նաև վեհափառի ամանորյա ելույթի բովանդակությունը և դրա մերժմանը հաջորդած պարզաբանումից հետո Մայր Աթոռում օրերս կատարված սադրանքի փորձերը)։

«Ընդգծեմ՝ այս սադրիչներին Էջմիածին ուղարկողները և Էջմիածնում դիմավորողները պատասխանատվության են ենթարկվելու Հայաստանն ազատագրելվուց և Սահմանադրական կարգը վերականգնվելուց հետո»,- գրել է Չախալյանը «Ֆեյսբուք»- ի իր էջում:

Ըստ «Կամք»- ի հիմնադրի, ՎեհափառՀայրապետի խոսքում մի կետ կար, որը սարսափեցնում էր Նիկոլին : Տարեմուտի շեմին Վեհափառի խոսքը «Հանրային» կոչվածով եթեր հեռարձակելուց հրաժարվելու տարբեր բացատրություններ կան, Չախալյանի ասածն էլ դրանցից մեկն է: Անկախ նրանից, թե առկա բացատրություններից որն է համապատասխանում իրականությանը, կամ, հնարավոր է, բոլորն էլ համապատասխանում են, մի բան հաստատ է՝ Նիկոլը Հայաստանի, Արցախի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին է, և այս առումով կաթողիկոսի ուղերձի հեռարձակման մերժումը լիովին բացատրելի է:

Կաթողիկոսի ամանորյա ուղերձում առկա մի շարք մտքեր՝ «Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել», «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված», այո, նույնպես կարող էին պատճառ հանդիսանալ, որ նեռիկի, հայոց թշնամու պահանջով կեսգիշերից անմիջապես առաջ վեհափառի ելույթի հեռարձակումը մերժվեր: Նիկոլը գուցե սարսափել է այն մտքից, որ Ամանորի շեմին կաթողիկոսի ելույթը թույլ տալու համար իր «բարեկիրթ» եղբայր Ալիևն իրեն կարող է չներել:

Եվ, այսուհանդերձ, Ամենայն հայոց կաթողիկոսի ելույթը մերժողների հետևում դժվար է չնկատել տիկնիկավարներին՝ Սատանայի ծառա գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերին, նրանց քաղաքականությունն իրականացնող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, եվրոպական համապատասխան կառույցների, մի խոսքով, հավաքական Արևմուտքի շոշափուկները:

Հունվարի 5- ին հրապարակվեց «301-ի խորհուրդ» նախաձեռնության համակարգող խմբի հայտարարությունը, որը ներկայացրեց «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ»: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հանրային Հ1 պետական հեռուստաընկերության եթերով չհեռարձակելը սոցիալական ցանցերի տեղեկատվական հոսքերում լուսաբանվեց և գնահատվեց ոչ պատշաճ ձևով, երբեմն նաև մանիպուլյատիվ կերպով։

ՀՀ իշխանությունների կողմից այդ փաստի մասին երկրորդական պատճառաբանությունները ներկայացվեցին որպես հիմնական պատճառ, իսկ փորձագիտական որոշ շրջանակներ, հասարակական և ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներ երկրորդեցին նրանց՝ Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող արշավի իրական պատճառների, այն կազմակերպող երկրների և նրանց հայաստանյան կամակատարների մասին բարձրաձայնելու փոխարեն։

Հայ Առաքելական Եկեղեցու,Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռի միաբանների, Եկեղեցու թեմակալ առաջնորդների նկատմամբ շուրջ վեց տարի իրականացվող քարոզչական պատերազմի հայաստանյան կամակատարներն իրականում սպասարկում են հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայիս իշխանությունների ու ԵՄ ինստիտուտների շահերը։ Եվ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ չհայտարարված պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու,Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռի միաբանների, Եկեղեցու թեմակալ առաջնորդների և հավատացյալների նկատմամբ։

Թիրախավորելով Հայաստանում ազգային միակ ինստիտուտ հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցուն և իր հոգևոր առաջնորդ Վեհափառ Հայրապետին՝ հավաքական Արևմուտքը փորձում է այդ կերպ ամբողջովին իրեն ենթարկել Հայաստանը և այն որպես գործիք օգտագործել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։

Հավաքական Արևմուտքը և նրանց հայաստանյան կամակատարները փորձում են կեղծիքների տարածմամբ վարկաբեկել Եկեղեցուն, հոգևոր Առաջնորդին, հոգևորականներին, անջրպետ ստեղծել Եկեղեցու և քրիստոնյա հայ ժողովրդի միջև։ Թիրախավորելով Եկեղեցուն՝ նրանք փորձում են ոչնչացնել նաև հայ ազգային ինքնությունը, ձևախեղել հայ մշակույթը, կեղծել հայոց պատմությունը, բարեկամ երկրներին, հավատակից ժողովուրդներին ներկայացնել որպես թշնամի, իսկ թշնամի և հակառակորդ պետություններին՝ որպես բարեկամ և դաշնակից, ինչին, փաստացիորեն, խոչընդոտում է Հայ Առաքելական Եկեղեցին։

Փաստացիորեն փորձ է արվում Հայաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա, որտեղ արևմտյան հատուկ ծառայությունները իրականացրեցին Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու պառակտում, եկեղեցիների և եկեղեցական գույքի առգրավում, հոգևորականների ձերբակալություններ և հետապնդումներ, որտեղ Կիևի նացիստական իշխանությունների կամակատար դարձած անջատողական հոգևորականները ուկրաինացիներին դրդում են եղբայրասպան պատերազմի՝ հանուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և նրանց դաշնակիցների շահերի։

Ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքը ձգտում է նույն գործողությունները կատարել նաև Հայաստանում։ Այդ ուղղությամբ առաջին քայլը Վեհափառ Հայրապետի վարկաբեկումը, հեռացումը և իրենց կամակատար անձի նշանակումն է՝ բնականաբար, արդարության և ժողովրդավարության կեղծ փաթեթավորմամբ։

Հայ ազգի համար չարի կայսրության՝ հավաքական Արևմուտքի վերոնշյալ ծրագրերի ձախողման միակ գրավականը ինքնիշխանության, ազատության, Արևմուտքի գաղութատիրական լծից ազատագրվելու և ազգային ինքնության պահպանման համար պայքարող, այդ ուժերի դեմ պատերազմող ժողովուրդների ու պետությունների հետ սերտ դաշնակցությունն ու համագործակցությունն է»։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ