«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Երկու խոսք Փաշինյանի հայտարարությունների մասին

Երկու խոսք Փաշինյանի հայտարարությունների մասին
27.05.2023 | 10:15

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ադրբեջանն իրականացնում է Արցախի հայության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն, այնուհետև ինքն էլ անմիջապես հրաժարվում է այդ ընթացիկ ցեղասպանությունը կանխելու՝ ՀՀ տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները կիրառելու գաղափարից՝ փաստորեն, կոչ անելով հայ ժողովրդին հաշտվել Արցախի կորստի հետ։ Իրականում Փաշինյանի այս դավաճանական դիրքորոշումը սպառնում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության բուն գոյությանը։

ՀՀ բուն գոյությանն ուղղակիորեն սպառնում է նաև անկլավներն ու հատկապես Տիգրանաշենն Ադրբեջանին վերադարձնելու Փաշինյանի բացեիբաց համաձայնությունը։ Այդ քայլով Սյունիքը կտրվելու է Արարատյան դաշտից ու Երևան մայրաքաղաքից և շատ արագ հայաթափվելու է։

ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի պատրաստակամությունը հակասում է ՀՀ Անկախության հռչակագրին, ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմանը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Ցեղասպանությունը կանխող բոլոր անհրաժեշտ գործողություններից հրաժարվելը հակասում է նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային», որտեղ սևով սպիտակի վրա գրված է, օրինակ. «Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել ՄԱԿ համապատասխան մարմնին, ՄԱԿ դրույթներին համապատասխան, պահանջելով ձեռք առնել, նրա կարծիքով, բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցեղասպանության գործողությունները կանխելու և կասեցնելու համար»։ Ինչու՞ Փաշինյանն այդ հարցով առնվազն չի դիմում ՄԱԿ-ի համապատասխան մարմնին, այն է՝ Անվտանգության խորհրդին։

Խնդիրն այսօր ո՛չ կոլաբորացիոնիստ Փաշինյանն է, ո՛չ նրան սատարող կուսակցությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ո՛չ էլ նույնիսկ խեղճուկրակ խորհրդարանական «ընդդիմությունը»։ Խնդիրը, ինչպես բազմիցս եմ ընդգծել, ՀՀ ապազգայնացած ու ապազգայնացված պետական բյուրոկրատիան Է և բարձրաստիճան չինովնիկները, որոնք անծպտուն հանդուրժում են այն, ինչ կատարում է ՀՀ վարչապետը։

Վաղը Փաշինյանը շատ հանգիստ Սևանը կվերանվանի Գյոքչա, Էջմիածինը՝ ՈՒչքիլիսա, Վանաձորը՝ Ղարաքիլիսա, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Չուխուր-Սաադի Հանրապետություն՝ պատճառաբանելով, թե այդպես են պահանջում Բաքուն և Անկարան, սպառնում են պատերազմով, միջազգային համայնքն էլ՝ չի պատրաստվում մեզ պաշտպանել ու անվտանգության երաշխիքներ տալ։

«Ինչ է, պատերա՞զմ եք ուզում, ա՛յ անուղեղներ», քմծիծաղով կասի Փաշինյանը։

Եվ հանկարծ չզարմանաք, որ այդ օրն էլ գա, եթե Հայաստանը շարունակեն ղեկավարել Փաշինյանն ու նրա նման օտարի դրածո խամաճիկները։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3655

Մեկնաբանություններ