«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Պանդորայի արկղը բացվում է

Պանդորայի արկղը բացվում է
23.05.2023 | 09:41

Երբ նայում ես, թե ինչ՞ կարգի խառնաշփոթ է ներհասարակական մակարդակում, ապա…

Օրվա վարչապետը կրկին փողոց է հանում բոլորին, ում որ ստացվի։

Սեփական վարկանիշի ու գաղափարաբանության արդյունքում իր աջակիցներին հանել չի կարող, քանի որ վերջիններս ունեն Սորբոնի համալսարանի Մերժիր Սերժին ֆակուլտետը, բայց այ մեզ կստացվի ու տպավորություն կա, որ լավ պատրաստված են։

(Ոչ մեկը չի հերքի, որ վարչական ուղղաձիգը լավ ամրակալած ու ուժեղացած է, ինչը փաստում է, որ անգամ 4 տոկոս վարկանիշի դեպքում ավտորիտար կառավարում երկրում հնարավոր է ու փոփոխությունները պարտադիր չեն։

Ինչին և մենք ականատես ենք հիմա):

Բայց և պետք է ոտքի հանել, որպեսզի բանակցությունների ժամանակ ունենա ինչ-ինչ լծակներ։

Քննարկել, թե ինչ կտան այդ բանակցություններն անիմաստ է, քանի որ բանակցային փաթեթը ինքը բազմիցս հանրայնացրել է։

Որտե՞ղ է սխալը։

Հայ հասարակությունը շատ բան ու շատերին կների, բացի երկու բանից.

-զոհվածի մորը ձերբակալելը,

-երբ ղեկավարը իր զավակին գերադասում է այլ զավակներից։

(Նիկոլի ասածը, թե ես ամեն օր շփվում եմ (մեկի հետ, որդու) և չեմ շփվում Սոնային վրաերթի ենթակածի հետ, հանիրավի լեզուն կծելու պես մի բան էր, ինչը նորմա է Նիկոլի դեպքում, ով պետական գաղտնիք է հնչեցնում կամ սարքում գրիչի պատմություն...

Սա հասարակությունը չի ներելու որևէ իշխանության: ՈՒ ինչքան պարզ է դառնում, կանգ առնելու տեղը, էս տղեն քշում է դեպի ավտորիտար բարձրունք։

(Մենք երկրի հետ կապված խնդիրների մեջ սուզված, չենք արձանագրում` ՀՀ-ն դարձել է ամենաժողովրդական ավտորիտարիզմի բաստիոն։

ՀՀ-ում ուշագրավ և ցնցող դեպքեր են կատարվում։

Նռնակ է պայթում ոստիկանության բաժանմունքում։ Պայթեցնողը դեմ է իշխանությանը։

Ավանում քաղաքացին սպառնում է նռնակ պայթեցնել։

Զոհվածի մայրը տեսնելով ղեկավարի տղային հրավիրում է զրուցնելու։

( Անցած տարի մի տղա աչքիս առաջ բարձրացել էր ծառը։

Ընտանիք սպանվեց Արթիկում)։

Հասարակությունը եռում է ու փաստացի ոչ մեկը ու մյուսին չի լսում։

Սա քաոսի նախանշան է ու ենթադրելի է, որ կրիմինոգեն ֆոնը մոտակա օրերին աճելու է ու տարբեր ցնցումների պակաս չկա լինելու։

Պանդորայի արկղը բացվում է, անկախ կառավարման ուղղաձիգությունից: Ինչքան ուժեղ է ուղղաձիգը, էդքան ուժեղ է աշխատելու պանդորայի արկղը։

( Չէ՞, որ ՀՀ ում քիչ չեն հպա՜ա՜ա՜ա՜րտ քաղաքացիները ու ոչ էլ պակաս են նման հպարտների կողքի վեհերը):

Ինչ՞ անել։

Չխանգարել, որ հասարակությունը միավորվի ու ինքնակազմակերպվի։

Համացանցում շատ են տարբեր կարծիքները, գծերն ու տեսակետները, բայց կատարվողի տրամաբանությունը մեզ հուշում է, որ ստեղծված իրավիճակին ցանկացած միջամտություն կարող է հակառակ էֆեկտի տանել։

( 2018 ին պարզ ժողովուրդը փողոց լցվեց, երբ զինվորականները միացան ցուցարարներին։

2021 ի փետրվարին գենշտաբի հնչեցրածը, թե ժողովրդին չկպնեք, պտի բավարար լիներ, բայց ժամանակներն էին այլ ու հետո պտի բան կատարվեր, որը գենշտաբը չարեց):

Քանի դեռ իշխանության ճաքերի նշաններ չկան, որևէ բան փաստել կամ պնդել, որ կազմակերպչական միջամտության ժամանակն է, անիմաստ է։

Բայց մեծ ալիքը գալիս է անխոս և եթե այս ալիքն էլ ջարդվի (ջարդեն), հաջորդն արդեն չեն պահելու։

(Դետոնացիաները երբեմն բաց թողնել է պետք ու ոչ թե փակել):

Ամեն դեպքում ու մինչև վերջ, Նիկոլը տանելու է պայթյունի ու այս հարցում էլ ունի իր կոնկրետ նպատակները, որոնք մի քիչ անձնական են ու գալիս են իր ապրածից...

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 7020

Մեկնաբանություններ