ՈՒկրաինական պատերազմի 3-րդ տարելիցի առիթով հրավիրված G7-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել է. «Ես ընդգծեցի Միացյալ Նահանգների և ՈՒկրաինայի միջև տնտեսական գործարքի կարևորությունը, որը երաշխավորում է, որ ամերիկացի ժողովուրդը կվերադարձնի տասնյակ միլիարդավոր դոլարներն ու ռազմական տեխնիկան, որոնք ուղարկվել են Ուկրաինա, և կօգնի ՈՒկրաինայի տնտեսության աճին, քանի որ այս դաժան ու վայրագ պատերազմի ավարտը մոտենում է»:               
 

Աշուն

Աշուն
05.09.2024 | 18:54

Աշո՜ւն, դու գիտե՞ս՝ ես նման եմ քեզ,

Նման եմ այնպե՜ս, ասես քույրդ եմ,

Քեզ նման ես էլ խոնարհ եմ և հեզ,

Բայց և քեզ նման ձևափոխվում եմ։

Քեզ նման ես էլ գույներ եմ սիրում,

Եվ հենց քեզ նման՝ ինքս էլ պճնվում,

Ու այդ փառաշուք քողի տակ հաճախ,

Ո՜չ ոք մեր հոգու ցավը չի տեսնում։

Քեզ նման ես էլ իմ ուժի չափով

Բարիք եմ բաշխում՝ ամե՜ն - ամենքին,

Փորձում եմ լցնել շուրջս բերկրանքով,

Դարձած լույսի շող՝ վանում խավարին։

Եվ հենց քեզ նման հաճախ եմ թախծում՝

Մոռացած արդեն զարդ ու զարդարանք,

Դու անձրևում ես, իսկ ես՝ արտասվո՜ւմ.

Անգամ դրանով նման ենք իրար։

Բայց դե՛, փորձում ենք երկար չտխրել,

Ժպիտ և սե՜ր է պակասում մարդկանց,

Պայծառ թախիծը մեր հոգում պահել

Եվ երկնից մի բուռ արև բերել ցած...

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4078

Մեկնաբանություններ