ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Մահափորձ է իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ

Մահափորձ է իրականացվել Դոնալդ Թրամփի դեմ
14.07.2024 | 11:07

Փենսիլվանիայում իրականացված նախընտրական միջոցառման ժամանակ եղել են կրակոցներ և Թրամփը վնասվածք է ստացել գլխի, ականջի շրջանում։

Նախընտական փուլում Բայդենի տոտալ ֆիասկոյի և թեկնածու Թրամփի դեմ իրականացված մահափորձի համատեքստում, կարծես թե ԱՄՆ նախագահական ընտրությունների հարցը վերջնականապես լուծվում է:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ