Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հրահանգ կա ջարդելու ժողովրդին

Հրահանգ կա ջարդելու ժողովրդին
27.04.2024 | 14:47

Նիկոլի համար սա քննություն է՝ թե՛ դրսի, թե՛ Անկարա-Բաքու գծի, թե՛ սեփական թիմակիցների առաջ, այդ է պատճառը, որ ավելի նյարդային է, ու հրահանգ կա ջարդելու ժողովրդին: Անգամ «սպեցի» կազմն ընտրովի է, թե ում է ավելի ճիշտ ուղարկել Տավուշ, ում՝ ոչ:

Բայց հիմնական խնդիրը այն է, որ նիկոլոսը տեսնում է՝ ովքեր են առաջին պլան պայքարողները, բայց դեռևս վստահ չէ, թե ովքեր են երկրորդ ու երրորդ պլանում, հատկապես՝ ովքեր և որտեղից, իսկ դա նյարդայնացնող է:
Ասածիս մեջ ինտրիգ չկա, ոչ էլ նպատակ պայքարը հեղինակազրկելու՝ իբր պատվիրակվածություն կա դրա մեջ. խոսքը ոչ թե անձերի, այլ բևեռների ու շրջանակների մասին է: Ինքը ունի իր պատկերացումները ու դրանց պարանոյիկ ընկալումները:
Ի դեպ, էս ամենի մեջ թող ամենից շատ անհանգստանան ՀՀ ԶՈՒ-ի կորպուսի հրամանատարները:
Դեռևս էսքանը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ