38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստան-Ռուսաստան կապի վերականգնման սուր անհրաժեշտությունը․ Փաշինյանը, Սաակաշվիլին, Զելենսկին՝ «ռասխոդնի մատերիալ»

Հայաստան-Ռուսաստան կապի վերականգնման սուր անհրաժեշտությունը․ Փաշինյանը, Սաակաշվիլին, Զելենսկին՝ «ռասխոդնի մատերիալ»
13.04.2024 | 13:32

Փաշինյանն առաջարկում է թուրքական վեկտորը, քանզի միայն այդ դեպքում ինքն իշխելու (թեկուզև՝ միայն Երևանի Կոնդ թաղամասում) կամ բարեհաջող փախչելու հնարավորություն կունենա։

Անվտանգային հարցերում «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» երկընտրանք չկա, քանզի Արևմուտքը չի կարող գետնի վրա անվտանգություն ապահովել։ Իրենք էլ են դա ազնվորեն հայտարարում, բայց մեր տնաբույծ «արևմտամետներն» ավանակի համառությամբ հակառակ բաներն են զռռում։

ԵՄ դիտորդները հեռադիտակները նետելու և փախչելու են սահմանային առաջին իսկ լուրջ միջադեպի ժամանակ։ Շտապ օգնության զրահապատ ավտոմեքենանե՞րն են բարձրանալու մեր լեռները, թե՞ ֆրանսիական ամենագնացներն են հասնելու առաջնագիծ։ Պարզ չէ՞, որ Արևմուտքի միակ խնդիրն այս տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն ու Իրանի շուրջ օղակը սեղմելն է։

Հայաստանի դեմ Արևմուտքը թշնամանք չունի, բայց Ռուսաստանի դեմ էքզիստենցիալ կռիվն իրեն չի կանգնեցնի, եթե պարզվի, որ այդ ճանապարհին Հայաստանը վերանալու է քարտեզի վրայից։

Հայաստանը Ուկրաինա չպետք է դառնա, որտեղ կռվում են Արևմուտքն ու Ռուսաստանը, բայց մեռնում են ուկրաինացիներն ու ավերակ դառնում ուկրաինական քաղաքները։

Ռուսաստանի հետ վստահելի, ռազմավարական ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է մեր անվտանգության կարևորագույն երաշխիքը։ Առաջնայինը, բնականաբար, հայկական մարտունակ բանակի ձևավորումն է, բայց մինչև այդ պետք է աշխատի դիվանագիտությունը, որը պետք է լուծի վերը նշված խնդիրը Ռուսաստանի հետ, ինչը չի նշանակում Արևմուտքի հետ վատ հարաբերություններ։

Օրվա իշխանությունների հանցավոր գործունեությունն այն է, որ խաբում են, թե, իբր, մենք արևմտյան անվտանգային հովանոցի այլընտրանք ունենք, ու որպեսզի այդ այլընտրանքն աշխատի, պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ։ Սա մեծագույն բլեֆ է, քանզի արևմտյան հովանոցը մեր դեպքում թուրք-ադրբեջանական երախն է։

Արևմտյան երկրների ներկայացուցիչները Հայաստանին բարեկամաբար խորհուրդ են տալիս չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նիկոլենք Պապից ավելի կաթոլիկ լինելու բարդույթ ու ծրագիր ունեն։ Իրենք նետվում են Թուրքիայի գիրկը՝ Ղուկաս Ղուկասյանի էնտուզիազմով, Սաակաշվիլու համառությամբ և Զելենսկու խամաճիկային տարբերակով։

Օրվա իշխանությունը թշնամացնում է հայ-ռուսական հարաբերությունները, քանզի դա իր նեղ շահերից է բխում։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից բխում է Մոսկվայի հետ փոխվստահելի հարաբերությունների հաստատումը, Իրանի հետ ամուր կապերի ապահովումը, մեր երկիրը բախումների թատերաբեմ չդարձնելը։ Այսինչամետությունների պայքարը կեղծ է ու վտանգավոր։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակահայկական է, հետևաբար, պիտանի չէ մեր խնդիրների լուծման համար։ Հայաստանը նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր որակի կառավարման կարիք ունի։ Ու դա մենք՝ ՀՀ քաղաքացիներս պետք է ապահովենք՝ քաղաքական այլընտրանք առաջարկելով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ