Երեկ լուրեր տարածվեցին, որ բռնել են ինչ-որ ադրբեջանցի դիվերսանտի։
Այսօր ասացին, որ բաց են թողել, ու նա ՌԴ քաղաքացի է։
Նախ` ՌԴ քաղաքացին կարող է նաև ադրբեջանցի լինել։ Բացի այդ, ի՞նչ կապ ունի քաղաքացիությունը։ Եթե դիվերսիայի կասկած կա` պարզեք։ Չկա` բա պիտի բաց թողնեիք։
Ու երկրորդ` հենց ասացին, որ արագ բաց են թողել, ուրեմն, հաստատ դիվերսանտ է եղել։
Ի դեպ, բռնելու կադրերը տեսա՞ք։ Դիվերսիայի կասկածով մարդուն բռնելու ու Նարեկ Սամսոնյանին բռնելու կադրերը համեմատեք։
Միհրան Միրզոյան