Իսրայելը երազում էր հողի մասին, սակայն հողը, որն ստացավ, երազանք չէր:
Հայկական լեռնաշխարհը երազանք էր:
Իսրայելում անապատ էր՝ մոծակներ, քարեր:
Հայկական լեռնաշխարհը ծաղկուն դրախտ էր:
Նրանք պետք է ընտրեին քարերի ու մոծակների միջև: Այնտեղ երկու լիճ կար՝ մեկը մեռյալ, մյուսն էլ չորանում էր: Կար հայտնի գետը, սակայն այնտեղ էլ ջուր չկար:
Հայկական լեռնաշխարհում Վան ու Սևան կար, Եփրատ ու Տիգրիս կար:
Այն ժամանակ ասում էին՝ արևելքում երկու տեսակի երկիր կա՝ նավթային ու սուրբ: Իսրայելցիները իրենց երկիրը բացարձակ սուրբ համարեցին, որովհետև այնտեղ բացարձակ ոչինչ չկար: Նրանք բնության ամենամեծ հարստությունը համարեցին մարդուն, ու մարդը հարստացրեց հողը, ոչ թե հողը՝ մարդկանց:
Մեր հայրենիքը թե որքանով է սուրբ՝ կարիք չկա անդրադառնալ: Թե ինչքան հող կար՝ նույնպես գիտենք: Թե ինչքան էր հնարավոր հարստացնել հողը, ու ինչքան կարող էր հողը հարստացնել մեզ՝ նույնպես գիտենք:
Նրանք ջուր չգտան ու սկսեցին արտադրել:
Մենք մեր ունեցածի հետ ոնց ենք վարվում՝ բոլորս ենք տեսնում:
Նրանք չէին պատերազմել, չունեին ռազմական փորձ ու գեներալներ:
Մենք հինգ հազար տարի միշտ պատերազմել ենք:
Նրանք արձակուրդ գնալը համարեցին ժամանակի իզուր վատնում: Նրանք երազանք ունեին: Նրանք հույս չդրեցին պատմության վրա ու համարեցին, որ պետք է փորձեն պատկերացնել, ոչ թե հիշել:
Իսկ ո՞րն է մեր երազանքը: Ե՞րբ ենք սկսելու ոչ միայն հիշել, այլ գոնե հիշելով պատկերացնել: Որ հանկարծ ստիպված չլինենք ընտրել քարերի ու մոծակների միջև:
Լևոն Բեգլարյան