Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Անգլուխ ժողովուրդ

Անգլուխ ժողովուրդ
27.02.2024 | 11:03

Հայաստանում մի ուրվական է շրջում, դա օր առ օր մարմին առնող ռուսոֆոբիան է։ Նրան շունչ ու հոգի տալու համար միավորվել են բոլոր տեսակի տգետները, թուրքամետ ՔՊ-ականները, արևմտամետ գործիչները, խառուխշտիլք ամերիկամետներն ու արևմտականները, ներսի ու դրսի թուրքերը, պետական քարոզչությունն ու արտապետական լրտեսները, ողջ «առաջադեմ մարդկությունը»...

Բանը հասել է նրան, որ պատրաստվում են աղ ու հացով մայր հողի վրա դիմավորել Զելենսկուն։ Եվ ի՞նչ են կարծում.

- Դա մեծ ապտակ կլինի Ռուսաստանին։

Ապտակողն էլ ո՞վ է` թշվառ ու անտեր մի Հայաստան, որը ոչ շնչելու տեղ ունի, ոչ էլ արտաշնչելու, այլ հևասպառ, ուժասպառ է լինում թուրք-ադրբեջանական աքցանում։

Աստված, որ մեկին պատժում է, սկզբում խելքն է վերցնում։ Մենք մեր եղած ու չեղած խելքին դեռ էն գլխից ենք հրաժեշտ տվել։ Պարզվում է, որ կռվի դաշտում Ցռան Վերգո ենք, իսկ մեր տներում` հեռուստացույցի առաջ, փափուկ դիվանին նստած, առնվազն կամ Տորք Անգեղ ենք, կամ էլ ամենաքիչը Սասունցի Դավիթ։ Մենք մեզ մեր երազած հերոսի տեղն ենք դրել, Ռուսաստան ենք ապտակում...

Պա՜հ, պա՜հ...

Ձյուն գա մեր ապուշ գլխին։

Մի ասող ըլնի, տո դուք ո՞վ եք, այ փսլնքոտ բաքսյորներ:

Իսկ ո՞վ է Զելենսկին:

Զելենսկին Էլչիբեյն է, Սաակաշվիլին է, Փաշինյանն է... Զելենսկին Արևմուտքի հրահանգով մինչև վերջ իր ժողովրդին սպանդանոց տանող առաջնորդն է, այնպես ինչպես Սաակաշվիլին տանուլ տվեց Հարավային Օսիան, Աբխազիան, այնպես ինչպես Էլչիբեյը տանուլ տվեց Ղարաբաղը, այնպես ինչպես Փաշինյանը վերջնականապես կործանեց Ղարաբաղը։ Զելենսկին գունավոր հեղափոխությունն է, մեր «թավշյա» հեղափոխությունը, այն երկրի նախագահը, որի դիպուկահարները կրակում էին մեր երեխաների վրա, որի գործարանները զօր ու գիշեր նորոգում էին ադրբեջանական զինտեխնիկան, որի ֆոսֆորային ռումբերը այրում էին արցախյան անտառները...

Զելենսկին իր ժողովրդի թշնամին է, առավել ևս` մեր։

Դուք էլ եք, հա՞, հույսներդ դրել Արևմուտքի վրա...

Հասկացողին մեկ անգամ են ասում, չհասկացողին` հազար ու մեկ. Անգլիական նավերն ի զորու չեն բարձրանալու հայկական լեռները...

Եվ հետո՞... Արևմուտք եք ուզու՞մ... Իմացեք այսուհետ. ՄԵՐ ՌԵԳԻՈՆՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆԵՐԿԱ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՔՈՎ։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմքով։

Իսկ Ռուսաստա՞նը…

Վլադիմիր Ռասպուտինը մի չավարտված վիպակ ունի։ Ւվան Դուռաչոկը անընդհատ խաղում է հրեշի հետ` քաշքշում մորուքը, քիթը, հոնքերը, գզգզում գլխի մազերը:

Ռասպուտինn էդպես էլ չհասցրեց ավարտել իր վեպը, մեռավ: Բայց պարզ հասկանալի էր, թե հեղինակը դեպի ուր էր տանում: Հրեշի գլխի հետ մեր պես խաղացողի ձեռքը կարող է, չէ՞, մի ուրիշ գլուխ ընկնի...

- Ինչի՞, հյուսիսի հրեշը մեզ ի՞նչ կանի,-երևի կհարցնեք։

- Մեզ կուտի։

- Բա ի՞նչ անենք,-էլի կհարցնեք։

- Սև, սպիտակ մոխրագույն, դե շուտ վազեք դեպի տուն...,-ահա թե ինչ կասեի.

Խելքներիդ տուն ասեք, դեպի տուն եկեք, ա՛յ դուռաչոկներ, դեպի բանականություն։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4742

Մեկնաբանություններ