Դավաճան Նիկոլին սպասարկող և նրա մոտ ինչ-որ դեսպանի պաշտոն զբաղեցնող, Ալենի կողմից «քաղաքական տրյապկա» անվանված լուսավորյալ Էդմոնը հերթական զավեշտալի և պրիմիտիվ միտքն է արտահայտել, թե բա «միջազգային հանրությունը հանդուրժում է Ալիևի քվեարկելն էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում»...
Այո՛, Էդմոն, այդպես է եղել, կա ու ապագայում էլ այդպես կլինի, քանի որ քո նման դավաճանն ինքն է հանդուրժում ու ծպտուն չի հանում ու գեղցու ճարպկություն ցուցադրելով սեփական խնդիրները գցում է միջազգային հանրության գրպանը:
Եթե դու ու քո նմանները հանդուրժում են, ապա միջազգային հանրությունն ինչու՞ պետք է չհանդուրժի ու հայերի պատճառով խնդիրներ ստեղծի Բաքվի հետ:
Նիկոլի Էդմո՛ն, այդ միջազգային հանրությունը շատ լավ տեսնում է, թե Ստեփանակերտը կորցրած Նիկոլի այլասերված իշխանությունը, որի մեջ նաև դու ես մտնում, ինչ տաշի-տուշիների մեջ էր Երևանի տոնածառի լույսերը վառելուց ու թքած ուներ հայաթափված Ստեփանակերտի և Արցախի վրա:
Դավաճաններին ծառայող Էդմոն եթե դու որպես, իբր հայ, հանդուրժում ես Ալիևի քվեարկելը, ապա միջազգային հանրությունը ոչ միայն կհանդուրժի, այլև` կողջունի, քանի որ Բաքվից օգուտ ունի:
Լուսավորյալ Էդմոն, վերջ տուր «տրյապկայական» պրիմիտիվ մտքերդ տարածելուն:
Ծիծաղելի ես:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ