Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ձևը գտնելու են

Ձևը գտնելու են
02.10.2023 | 17:41

Հիմա գոնե հասկացա՞ք, թե ինչու ոչ մի երկիր չի ուզում ՀՀ-ին զենք վաճառել կամ, լավագույն դեպքում, ինչու են չթռնող ու չկրակող բաներ վաճառում: Այո՛, բոլորն էլ գիտեն, որ սրանք ձևը գտնելու են ու ամենը թողնեն թուրքին:

Դեռ շատ ենք երանի տալու Ավոյին: Նա թուրքի տանկն ու զրահամեքենան դիտարկում էր որպես որս, որպես նապաստակ ու աղվես. խփում էր աչքին, որ մորթին չփչանա: Չփչանա, որպեսզի գործածի թուրքի դեմ:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ