Արցախյան առաջին պատերազմում մեր ունեցած հաղթանակից հետո, հայկական կողմի գերադաս դիրքի օգտագործումը այդ հաղթանակը վերածելու համար որևէ տեսակի հայանպաստ վերջնարդյունքի, տեղի չունեցավ մի շատ պարզ պատճառով։
Հիշում եմ՝ շատ վաղուց՝ դեռ անցյալ դարի ութսունականներին, մեկը Ֆրունզիկին հարց տվեց, թե ոնց ա դիմավորում Նոր տարին։ Ասեց՝ քնում եմ, առավոտը զարթնում եմ, Նոր տարին եկած ա լինում։
Ադրբեջանական քարոզչամեքենան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, զրպարտում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: Ադրբեջանական քարոզչամեքենայի ու ՔՊ-ական քարոզչության թեզիսները կարծես իրարից արտագրված լինեն։
Եվրատեսիլի կադրերից դատելով` այդ մրցույթում մարդկային բնության բացարձակ դեգրադացիայից պակասում էր միայն մանկապղծությունը գովաբանող երգը։ Հաշվի առնելով Արևմուտքում աստիճանաբար ձևավորվող քարոզչական տենդենցը` մանկապղծությունը սեռական կողմնորոշում ճանաչելու ուղղությամբ, ապա շուտով դա էլ կլինի...
Մոցարտի, Բախի, Շոպենի... Եվրոպան իջավ-հասավ Եվրատեսիլի մակարդակին: Ափսոս, հազար ափսոս այդ Եվրոպան, որն այլևս չկա: Այս եվրատեսիլ «երաժշտական փառատոնը» մի շատ հզոր քաղաքական նշանակություն ունի...
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը զարմացած և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Փաշինյանի ուղերձով, ինչպես նաև ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի վերջին հարցազրույցով, որը կասկածի տակ է դնում Թուրքիային հետապնդելու Հայաստանի իրավական հիմքը, ինչպես նաև ցեղասպանության զոհերի ցուցակի կազմման վերաբերյալ բանավեճերով: Դրա մասին ասված է Լեմկինի ինստիտուտի՝ NEWS.am-ին փոխանցած հայտարարությունում:
Ովքեր սպասում էին «կայծակնային» հանգուցալուծման` վարչապետի հրաժարականին հասնելուն կամ կառավարության, ԱԺ, ՊՆ, ՆԳՆ և այլ պետական շենքերի գրավմանը, ուղղակի խառնել էին իրենց ցանկություններն ու իրականությունը։
Ալիևն այնքան է լկտիացել, որ աշխարհին հայտարարում է, թե տարածաշրջանում «ասողն» ինքն է և, նույնիսկ առանց միջազգային օրենքներին հղում անելու, սպառնում է, որ լավ չի լինի:
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։