Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք

Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք
08.05.2024 | 20:19

Շարժման հոգևոր առաջնորդությունը հաշվի առնելով՝ ինձ համարում եմ կամավորապես կաշկանդված ձևակերպումներիս խստության հարցում։
ՈՒստի կփորձեմ լինել հնարավորինս զսպված։
Նախ, համարում եմ, որ սույն անձին հարկ է բնութագրել՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով լեզվաբան փորձագետի հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանալից քննարկման ենթարկված արտահայտությամբ՝ համապատասխան «տղա»։
Երկրորդ, սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ