ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դրա վրա «կարված» կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ են դարձրել

Դրա վրա «կարված» կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ են դարձրել
26.04.2024 | 12:25

Պարզ է, չէ՞, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր:

Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է «երգել» Արայիկ Հարությունյանը, որից հետո սա սկսեց տարածքներ հանձնել: Շուտով կլսենք և՛ Երասխի, և՛ միջանցքի հանձման մասին:

Փաստորեն, դրա վրա «կարված» կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ են դարձրել, ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ