18.12.2020|
00:34
Ասենք, թուրքերին մատով սպառնալու հետպատերազմյան իր «պոռթկման» մեջ Իրանը միայնակ չէ։ Հիմա բոլորն են կեղծավորություն անում։ Դավաճանությունից կամ վաճառելուց, կամ ամերիկյան գործակալական ցանցի կողմից, ի դեմս Փաշինյանի ու նրա «քայլարածների», Արցախը կովկասյան թաթարներին «նվիրելուց» հետո ԱՄՆ-ը ինչ-որ հույզեր է սկսել հայտնել այն առթիվ, որ Թուրքիան սկսել է «անհանգստացնել» ամերիկացիներին։ Կարող են հարցնել՝ հանկարծ այդ ի՞նչ պատահեց։