1. Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանին ու Արցախին՝ ուրանալով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, իր իսկ նախընտրական ծրագիրը և 2022 թ. հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:
2. Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանին ու Արցախին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով բանակցությունները վարելով իրարամերժ աշխարհաքաղաքական հարթակներում:
3. Նիկոլ Փաշինյանը դավաճանում է Հայաստանին ու Արցախին՝ մեր երկիրը դարձնելով Ռուսաստան, Իրան - Արևմուտք, ՀԱՊԿ-ՆԱՏՕ բախման թատերաբեմ:
Այս իշխանությունների հեռացումն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է:
Միացի՛ր, որ փոխենք:
Անդրանիկ Թևանյան