Ստեփանակերտը ֆենոմենալ մաքրությամբ փայլող քաղաք էր, նույնիսկ պատերազմի ժամանակ ապշելու կոկիկ ու մաքուր էր:
Տասնյակ անգամ եմ գրել այս մասին՝ ամեն անգամ այնտեղ մեկնելիս:
Այդպիսի մաքրություն Հայաստանի ոչ մի քաղաք չուներ:
Երանի չտեսնեի, ուղղակի չճանաչեցի Ստեփանակերտը:
ֆեյսբուքի կարճ երիզներն էի թերթում և՝ ի՞նչ, աչքերիս չէի հավատում...
Մինչ այս պահը ուշքի չեմ գալիս, առանց այն էլ այս շոգին- կրակին սթրեսներից, միջանցիկ քամիներից ու սառը հեղուկներից մի լավ օրի չէի, ավելի վատացա.
ասես մի լքված, խղճուկ գյուղի տեսարան լիներ. աղբի լայնածավալ սև բլուրներ էին այստեղ-այնտեղ, հավանաբար, կոմունալի մարդիկ էին՝ բահերով, չգիտեմ ինչերով հավաքում էին պարկերի մեջ, քանի որ աղբարկղերը չէին երևում աղբի տակ:
Մինչև վերջ չկարողացա նայել, դիմանալն անհնար էր:
Հազար երանի չտեսնեի:
Անիծվես դու, այ թրքապղոճ թուրք, պատիժդ դաժան է լինելու, չկասկածես, մաքրակենցաղ ու քաղաքակիրթ արցախցու կյանքը բերել, փորձում ես հավասարեցնել փնթիներիդ կենցաղին, ամեն ինչով ուզում ես նրան իջեցնել քո փնթի, գարշահոտ մակարդակին՝ զրկելով ամեն ինչից...
Սուսաննա Բաբաջանյան
Հ. Գ. Լուսանկարներում՝ 2020-ի հոկտեմբեր. պատերազմական Ստեփանակերտն է, տխուր, մարդիկ՝ ապաստարաններում ու Մայր Տաճարի ներքնահարկում, բայց փողոցներն ու շենքերը մաքրությունից փայլում էին:
Մի լուսանկար էլ՝ Սուրբ Աստվածամոր Հովհանու մայր Տաճարում ապաստանածներից, նայեք՝ ոնց է փայլում հազարից ավել մարդ ապաստանած վայրը: