Պատկերացնու՞մ եք, թե որքան մեծ ենք եղել, որ արդեն երեք տարի է հանձնում են, ու դեռ հանձնելու բան կա:
Պատկերացնու՞մ եք, թե որքան ամուր ենք եղել, որ հինգ տարի է կոտրում են, բայց դեռ դիմանում ենք:
Պատկերացնու՞մ եք, թե որքան ուժեղ ենք եղել, որ հինգ տարի է քանդում են, բայց դեռ կանք:
ՈՒ ասյքանից հետո թշնամին դեռ վախենում է մեզանից, որովհետև գիտի՝ մենք ով ենք:
ՈՒղղակի մենք չենք գիտակցում մեր իրական ուժը, քանի որ մեզ ստիպել են հուսահատվել, վհատվել, թևաթափ լինել և կորցնել հավատը մեր ուժի հանդեպ:
Այն պահից, երբ մենք կգիտակցենք մեր իրական ուժը, ամեն ինչ կփոխվի մեկ ակնթարթում:
Արթուր Ղազինյան