«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պա­հանջ­ված գինն ան­հա­մար­ժեք է տր­ված խա­ղա­ղու­թ­յա­նը

Պա­հանջ­ված գինն ան­հա­մար­ժեք է տր­ված խա­ղա­ղու­թ­յա­նը
17.11.2020 | 00:08

ՈՒ­ղիղ 100 տա­րի ա­ռաջ, 1920-ին, տե­ղի ու­նե­ցավ այն, ինչն այ­սօր կա­տար­վում է մեզ հետ։ Զար­գա­ցում­նե­րը գրե­թե նույնն են, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի դաշտն է տար­բեր։ Այն ժա­մա­նակ Կարս և Շի­րակ, այ­սօր՝ Ար­ցախ և Սյու­նիք։ Այն ժա­մա­նակ ռուս­նե­րի հետ գաղտ­նի հա­մա­ձայ­նու­թյան գա­լով թուր­քե­րը պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­ցին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դեմ, մեկ ամս­վա ըն­թաց­քում գրա­վե­ցին Կար­սից մինչև Լո­ռի, այ­նու­հետև դա­դար տվե­ցին, որ­պես­զի Հա­յաս­տա­նը սո­վե­տա­կա­նաց­վի։ Ա­միս­ներ անց կնք­վե­ցին Մոսկ­վա­յի, ա­պա Կար­սի պայ­մա­նագ­րե­րը, ո­րոնց հա­մա­ձայն Ա­րաք­սի ձախ ա­փով տա­րած­վող Հա­յաս­տա­նը բա­ժան-բա­ժան ար­վեց Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի (Ադր­բե­ջա­նի) միջև։ Սո­վե­տա­հայ պատ­մա­գի­տու­թյան գնա­հատ­մամբ, այդ­կերպ փրկ­վեց հայ ժո­ղո­վուր­դը, միևնույն ժա­մա­նակ պատժ­վեց Հա­յաս­տա­նի դաշ­նակ­ցա­կան կա­ռա­վա­րու­թյունն իր վա­րած արևմտա­մետ և հա­կա­ռուս քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար։ Այ­սօր ռու­սա­կան պաշ­տո­նա­կան և քա­րոզ­չա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն ա­նընդ­հատ շեշ­տում են մեկ բան. հայ ժո­ղո­վուր­դը կրում է իր վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վա­րած արևմտա­մետ և հա­կա­ռուս քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք­նե­րի ծան­րու­թյու­նը։ Եվ այդ պա­տիժն ի­րա­կա­նաց­վում է ճիշտ այն­պես, ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ։ Բայց հի­մա խոսքս այն մա­սին չէ, թե ինչ ա­սել է մեկ ան­ձի պատ­ճա­ռով մի ամ­բողջ ազ­գի պատ­ժել, այլ պատ­ժի ե­ղա­նա­կի ու մի­ջոց­նե­րի մա­սին է։
Մի պահ ըն­դու­նենք, որ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նելն ուղ­ղա­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն էր դար­ձել։ Ա­յո՛, բայց ի՞նչ պայ­ման­նե­րով։ Նախ՝ փաս­տա­թուղթն ան­վան­վում է հայ­տա­րա­րու­թյուն, ոչ թե հա­մա­ձայ­նա­գիր կամ պայ­մա­նա­գիր կող­մե­րի միջև (թե ի­րա­վա­կան ինչ տար­բե­րու­թյուն և ուժ ու­նեն դրանք, թող ի­րա­վա­բան­նե­րը մեկ­նա­բա­նեն), երկ­րորդ՝ հայ­տա­րա­րու­թյունն ա­վե­լի շուտ կա­պի­տու­լյա­ցիա­յի ակտ է հի­շեց­նում, ո­րով պա­հանջ­ներ են դր­վում մի­միայն հայ­կա­կան կող­մի առջև, մինչ­դեռ պայ­ման­ներն ու պա­հանջ­նե­րը պետք է հա­վա­սա­րա­պես ներ­կա­յաց­վեն եր­կու կող­մե­րին։

Նշենք այն կե­տե­րը, ո­րոնք բա­ցա­կա­յում են հայ­տա­րա­րու­թյան տեքս­տում, և այն կե­տե­րը, ո­րոնք, մեր կար­ծի­քով, ի­րար հա­կա­սում են։ Բա­ցա­կա­յում են՝
ա) Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի,
բ) Շու­շիի հե­տա­գա ճա­կա­տագ­րի,
գ) Հադ­րու­թի շր­ջա­նի պատ­կա­նե­լու­թյան հար­ցե­րը:
Ի­րար հա­կա­սում են՝ ա) թիվ 1 և թիվ 6 կե­տե­րը: Հա­մա­ձայն ա­ռա­ջի­նի՝ կող­մե­րը կանգ են առ­նում ի­րենց դիր­քե­րում, սա­կայն մյուս նշյալ կե­տով՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը վե­րա­դարձ­նում է Քել­բա­ջա­րի շր­ջա­նը մինչև 2020 թ. նո­յեմ­բե­րի 15-ը, իսկ Լա­չի­նի շր­ջա­նը՝ մինչև 2020 թ. դեկ­տեմ­բե­րի 1-ը»: Այդ ինչ­պե՞ս. ե­թե զոր­քե­րը կանգ են առ­նում ի­րենց դիր­քե­րում, ա­պա ին­չու՞ են Քել­բա­ջարն ու Լա­չի­նը հան­ձն­վում թուր­քին, չէ՞ որ թուրք զի­նյա­լը չի կա­րո­ղա­ցել այն­տեղ ոտք դնել: Իսկ ե­թե հան­ձն­վում է, ա­պա ին­չու՞ չի նշ­վում փո­խա­դար­ձա­բար Հադ­րու­թից թուր­քե­րի հետ քաշ­վե­լու մա­սին։ Այ­նու­հետև՝ ե­թե Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է վե­րա­դարձ­նում այդ շր­ջան­նե­րը, նշա­նա­կում է դրանք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կազ­մի մե՞ջ էին: Այդ դեպ­քում ին­չու՞ էր ռու­սա­կան կողմն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ժխ­տում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ըն­թա­ցող պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը և, իբրև դաշ­նա­կից, խու­սա­փում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյանն ան­մի­ջա­կան ռազ­մա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լուց նույ­նիսկ այն դեպ­քում, երբ ՀՀ-ի կող­մից պաշ­տո­նա­պես օգ­նու­թյան խնդ­րանք ե­ղավ:


Հա­ջոր­դը՝ ի՞նչ կապ ու­նի Մեղ­րին Ար­ցա­խյան հար­ցի հետ: Ան­շուշտ, ծա­նոթ ենք 90-ա­կան­նե­րից ե­կող Գոբ­լի ծրագ­րին, ըստ ո­րի՝ բուն Ադր­բե­ջա­նի և Նա­խիջևա­նի միջև ան­խա­փան կապ հաս­տա­տե­լու հա­մար Մեղ­րու տա­րած­քով տրանս­պոր­տա­յին մի­ջանցք էր նա­խա­տես­վում: Ե­րե­սուն տա­րի շա­րու­նակ այդ ծրա­գի­րը մերժ­վել է հայ­կա­կան կող­մից, բայց այ­սօր եղ­բայր ռուս­ներն ի­րա­կա­նու­թյուն են դարձ­նում թուր­քե­րի ե­րա­զան­քը: Մի՞­թե մենք մեր ռուս բա­րե­կա­մին մեր փո­խա­րեն ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ի­րա­վունք ենք վե­րա­պա­հել: Սա կա­մա­յա­կա­նու­թյու՞ն է, թե՞ ար­հա­մար­հանք...


Սր­տիս մղկ­տոցն ար­տա­հայ­տե­լու փո­խա­րեն փոր­ձեմ շա­րադ­րել իմ պատ­կե­րաց­մամբ այն քայ­լե­րը, ո­րոնք պետք է կա­տար­վեն մեր կող­մից։
ա) Ան­հա­պաղ պետք է ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան տա վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Պարտ­ված երկ­րի ղե­կա­վա­րը չի կա­րող շա­րու­նա­կել իր պաշ­տո­նա­վա­րու­մը։ Դա առն­վազն ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է և ազ­գի հա­մար կոր­ծա­նա­րար, քան­զի նման ղե­կա­վա­րը այլևս եր­բեք չի կա­րող հա­մախմ­բել ազ­գը։
բ) Ազ­գա­յին ժո­ղովն ու Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը չպետք է վա­վե­րաց­նեն կա­պի­տու­լյա­ցիա­յին հա­մար­ժեք այս փաս­տա­թուղ­թը։
գ) ՀՀ քա­ղա­քա­կան նոր ղե­կա­վա­րու­թյու­նը պետք է ան­մի­ջա­պես դի­մի ռու­սա­կան կող­մին, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի մյուս հա­մա­նա­խա­գահ­նե­րին, Եվ­րա­միու­թյանն ու ՄԱԿ-ին՝ պա­հան­ջե­լով հնա­րա­վո­րու­թյուն տալ վե­րա­նա­յե­լու այդ հայ­տա­րա­րու­թյան կե­տե­րը, խմ­բագ­րել ու լրա­ցում­ներ կա­տա­րել, ո­րով­հետև նրա­նում բա­ցար­ձա­կա­պես ար­տա­հայտ­ված չեն հայ­կա­կան կող­մի շա­հերն ու ի­րա­վունք­նե­րը։
դ) Մոտ ժա­մա­նակ­ներս վեր­սկ­սել բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ո­րոն­ցում պար­տա­դիր պետք է նե­րառ­վեն հետևյալ հար­ցե­րը՝ Ար­ցա­խի կար­գա­վի­ճակ, առն­վազն ԼՂԻՄ-ի սահ­ման­նե­րի վե­րա­կանգ­նում, Շու­շիի գո­տիա­վո­րում՝ հայ­կա­կան և թուր­քա­կան մա­սե­րի հս­տակ բա­ժա­նու­մով, Մեղ­րիով անց­նող ճա­նա­պար­հի դի­մաց (ե­թե դա ար­դեն ան­խու­սա­փե­լի է) Լա­չի­նի մի­ջանց­քի ընդ­լայ­նում և հանձ­նում հայ­կա­կան վե­րահս­կո­ղու­թյա­նը, թուր­քե­րին վե­րա­դարձ­վող տա­րածք­նե­րում գտն­վող հայ­կա­կան կրո­նա­կան և պատ­մամ­շա­կու­թա­յին կա­ռույց­նե­րի ու հու­շար­ձան­նե­րի՝ Տիգ­րա­նա­կեր­տի հնա­վայ­րի, Ա­մա­րա­սի ու Դա­դի­վան­քի պահ­պա­նու­թյան հանձ­նու­մը հայ­կա­կան կող­մին։


Գո­նե այս­քա­նը։ ՈՒ­րախ կլի­նեմ, ե­թե հնա­րա­վոր լի­նի ա­վե­լին հետ բե­րել։ Հայ ժո­ղո­վո՛ւրդ, պա­հան­ջիր, որ այ­սու­հետև քեզ ա­ռաջ­նոր­դի ու­ժեղ կամ­քի տեր, պատ­վախն­դիր ու հայ­րե­նա­սեր հա­յե­րից մե­կը։ Հայ քրիս­տո­նյա­նե՛ր, չէ՞ որ դուք Աստ­ծո մար­տիկ­ներն եք, գնա­ցեք ճամ­բար խփեք Ա­մա­րա­սի ու Դա­դի­վան­քի շր­ջա­կայ­քում, կրծ­քով պաշտ­պա­նեք սր­բա­վայ­րե­րը, ա­պա­ցու­ցե՛ք, որ դուք ինք­նա­զո­հու­թյան պատ­րաստ հա­վա­տա­ցյալ քրիս­տո­նյա­ներ եք, պա­հան­ջե՛ք, ո­րի դրանք որ­պես անկ­լավ­ներ մնան մի­միայն Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի են­թա­կա­յու­թյան ներ­քո։ Մեզ մնա­ցել է լավ-վատ պա­հել մեր ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Հա­նուն մեր ա­պա­գա սե­րունդ­նե­րի, այ­սօր ա­նենք այն, ինչ կա­րող ենք։


Համ­լետ ԴԱՎ­ԹՅԱՆ
Պատ­մա­բան, հրա­պա­րա­կա­խոս

Դիտվել է՝ 5059

Մեկնաբանություններ