Բավական է պատերազմում ընդգրկվի նաև Հայաստանի Հանրապետությունը, ինչը միանգամայն հնարավոր է Արցախի անկախության ճանաչումից հետո կամ թեկուզ մինչ այդ Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածները շարունակելու պարագայում, և Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի տարածքներում ռուս-թուրքական պատերազմը կդառնա անխուսափելի:
Պատահական չէ, որ հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունելով Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, նրա հետ զրույցի ընթացքում ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:
Վերոնշյալի առումով հարկ է ուշադրություն դարձնել նաև մոտ 10 օր առաջ «ՌԻԱ Նովոստի»-ին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպի ասածին, ըստ որի, Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապատկերին Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն դրա անհրաժեշտությունը դեռ չկա:
«Չեմ կարծում, որ այդպիսի առաջարկը (հակամարտության գոտում Թուրքիայի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ) անհրաժեշտ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այս հակամարտության մեջ` անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը»,- հայտարարել է Շենթոփը` «երրորդ կողմեր» ասելով նկատի ունենալով թե Հայաստանը, թե Ռուսաստանը:
Ըստ նրա, «Եթե Ադրբեջանը խնդրանքով դիմի այս համատեքստում, ապա դա պատշաճ կերպով կքննարկվի և կլուծվի ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ Թուրքիայի խորհրդարանի կողմից»:
Ընդգծենք, որ հակամարտության գոտում Թուրքիայի զինված ուժերը պատերազմի առաջին օրերից արդեն իսկ օգտագործվում են, հետևաբար պետք է նկատի ունենալ, որ խոսքը Թուրքիայի ԶՈՒ լայնամասշտաբ մասնակցության մասին է:
Առաջացած վտանգավոր իրավիճակը նկատել են նաև արտերկրում: Նշելով, որ «Թուրքիան մարտահրավեր է նետում Հարավային Կովկասում Ռուսաստանի մենաշնորհին, «Center for Global Policy»-ն գրել է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի պատճառով մարտական գործողությունների էսկալացիան համընկել է հակամարտությանը Թուրքիայի էլ ավելի անմիջական մասնակցության հետ՝ այդ թվում սիրիացի վարձկանների ուղարկման միջոցով: Անկարայի էլ ավելի ուղիղ մասնակցությունը հակամարտությունն էլ ավելի անկանխատեսելի է դարձրել»:
«Մի բան հստակ է. Թուրքիայի նման միջամտությունը կհանգեցնի նրան, որ ԼՂ հակամարտությունն էլ ավելի անկանխատեսելի կդառնա: Դա նաև կարող է խորացնել Մոսկվայի և Անկարայի միջև տարաձայնությունները. Ռուսաստանն ու Թուրքիան մինչև այժմ չեն կարողացել կարգավորել իրենց տարաձայնությունները Սիրիայում ու Լիբիայում, կողմերը պահպանում են համագործակցությունը էներգետիկայի և անվտանգության ոլորտներում, սակայն դա, իհարկե, կարող է փոխվել:
ԼՂ առաջնագծում իրավիճակը մնում է անկայուն, սակայն Թուրքիայի ուղիղ միջամտությունը կարող է անսպասելի տատանումներ առաջացնել ամբողջ տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս: ՌԴ դիրքորոշումը հատկապես կարևոր գործոն է, քանի որ Մոսկվան ստիպված կլինի էլ ավելի վճռորոշ դիրքորոշում զբաղեցնելու, եթե միջնորդական ջանքերն ու հրադադարի կոչերը մոտ ապագայում արդյունք չտան:
Այդ պատճառով ուղիղ ռազմական բախումներից խուսափելու Ռուսաստանի որոշումը կարող է մոտ ապագայում վերանայվել Թուրքիայի էլ ավելի ակտիվ դերի դեպքում»:
Կարող է հարց առաջանալ, թե Թուրքիան ինչու պետք է իր հետևում կանգնած հրեամասոնական, գլոբալիստական ուժերի համար կամ նրանց պահանջով գնա Ռուսաստանի նման հզոր պետության հետ պատերազմելու իր համար խիստ վտանգավոր, իսկ մեր գնահատմամբ` խելացնոր քայլին: Նախ, եթե խոսքը նշված ուժերի պահանջի մասին է, ապա դժվար թե համարձակվի դրա կատարումից հրաժարվել: Երկրորդ, հարկ է նկատի ունենալ, որ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում բազմաթիվ են ու, թերևս, որոշիչ դերակատարություն ունեն հենց այդ ուժերի ներկայացուցիչները:
Ի վերջո, կա շահերի կատարյալ համընկնում. եթե վերը նշված ուժերին Պուտինի և նրա վարչախմբի տապալումը, Ռուսաստանի գաղութացումը, նվաճումն անհրաժեշտ են աշխարհի լիարժեք, ամբողջական գրավումն իրականություն դարձնելու համար, ապա Թուրքիայի համար Պուտինի և նրա վարչախմբի տապալումը, Ռուսաստանի թուլանալը, նրա դիմադրությունը կոտրելն անհրաժեշտ են իր պանթուրքական, պանիսլամական ծրագրերը, նպատակներն իրականացնելու` Հայաստանը, ողջ Անդրկովկասը գրավելու, Իրանից Ատրպատականը պոկելու, այնուհետ Կովկասը, Ղրիմն ու Միջին Ասիան գրավելու, իրենով անելու և այնտեղով մինչև Չինաստանի Սինջան նահանգի ՈՒյղուր ինքնավար շրջան հասնելու, ույղուր թուրքերին իրեն միացնելու համար:
Որ ռուս-թուրքական հնարավոր պատերազմը Ռուսաստանի համար խիստ դժվար է լինելու, կասկածից դուրս է: Կդիմանա՞ այդ պատերազմին Ռուսաստանը, թե՞ ոչ` դժվար է ասել, որոշ տեղեկություններ հուսադրում են, որ կդիմանա: Կասկածից դուրս է նաև այն, որ նշված պատերազմին չի դիմանա հենց ինքը` Թուրքիան:
Ահռելի ծախսերի, զբոսաշրջային բիզնեսից արագորեն զրկվելու և այլ պատճառներով կպայթի Թուրքիայի պետբյուջեն, թուրքական լիրան սրընթաց կարժեզրկվի, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ և էապես կվատանա, պատերազմի պատճառով դրա ընթացքում կամ ավարտից հետո թուլացած Թուրքիայում արդեն կհամարձակվեն լայնորեն ապստամբել քրդերը, որոնց Ռուսաստանը մեծապես կզինի և կօգնի: Գլուխ կբարձրացնեն նաև ծպտյալ և ոչ ծպտյալ հայերը, հույները և ազգային մյուս փոքրամասնությունները: Սոցիալ-տնտեսական վիճակի վատանալու և մեծաթիվ զոհերի պատճառով իշխանությունների դեմ կելնի նաև հենց թուրք բնակչության մի մասը: Այս ամենի արդյունքում Թուրքիան կմասնատվի և կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից: Այսինքն` այն, ինչը Թուրքիան հաշվարկել ու նախատեսել է Ռուսաստանի համար, կկատարվի իր հետ, փոս փորողն ինքը կընկնի փոսը:
Ի՞նչը չի հաշվարկել Թուրքիան… Չի հաշվարկել իր ռազմական ավիացիայի` F-16 և մյուս ինքնաթիռների նկատմամբ ռուսական ավիացիայի` հց-30, հց-35 կործանիչների և այլ ինքնաթիռների գերակայությունը, թուրքական տանկերի համեմատ ռուսական տանկերի, իր ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգերի համեմատ ռուսական ՌԷՊ միջոցների առավելությունը, ՌԴ զինանոցում անխոցելի ու գերճշգրիտ «Իսկանդեր»-ի, առավել մեծ հեռահարության ու գերճշգրիտ «Կալիբր» թևավոր հրթիռների, «Կինժալ» հիպերձայնային ու գերճշգրիտ հրթիռների առկայությունը, որոնք ունակ են խոցելու նույնիսկ հ-400 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրները:
Ի վերջո, Թուրքիան չի հաշվարկել նաև ռուս զինվորների ու սպաների մարտական ոգու և ռազմական գիտելիքների առավելությունն իր զինվորների ու սպաների նշված հատկանիշների նկատմամբ, ինչն ապացուցվել է դարերի ընթացքում ռուս-թուրքական մի շարք պատերազմների արդյունքում:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ