Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Մտածեք, լա՛վ մտածեք, հիմա՛ է ժամանակը

Մտածեք, լա՛վ մտածեք, հիմա՛ է ժամանակը
20.05.2024 | 13:21

Այն պահն է, երբ ամեն մեկը պետք է իր անձնական դիրքորոշոմը հստակ արտահայտի: Նկարիչը չի կարող սպասել իր միության կոլեկտիվ կարծիքին, դերասանը չպետք է սպասի իր թատրոնի տնօրենի հրահանգին կամ «նամյոկին», շարքային քաղաքացին պարտավոր չէ հայաթի բեսեդկի «ընդհանուր կարծիքը» պաշտպանել և այլն:

Վաղը, երբ երկրում նոր իրավիճակ հաստատվի, արդեն ուշ է լինելու, արդեն այդ միություններն ու բեսեդկաները այլ «ասողներ» են ունենալու, և հստակ դիրքորոշում չունեցողները ստիպված են լինելու ստեր կամ արդարացումներ հորինելու: Ավելին՝ ուշ է լինելու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ