ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վարդգես ԴԱՎԹՅԱՆ. Պրովինցիայի մայրամուտը (համարյա բակունցավարի)

Վարդգես ԴԱՎԹՅԱՆ. Պրովինցիայի մայրամուտը (համարյա բակունցավարի)
12.06.2014 | 12:20

Մեր ազգային իրականության մեջ մտքի աշխատանքը երբեք էլ ապրանք չի համարվել, հակառակ դեպքում մեր դասական գրողները ստիպված չէին լինի իրենց ապրուստը հոգալ շարքային հաշվետար կամ աղ կշռող աշխատելով: Ազգի մեծահարուստները, որոնց մի մասին հետին թվով գովերգում են կամ հուշարձաններ նվիրում, իրականում հայ մտքի արտադրողներին տրամադրել են ընդամենը կոպեկներ` պատշաճ մեկենասության փոխարեն: Հայ հոգևոր մշակները երբեք էլ արժանապատիվ ընդունելություն չեն ունեցել ազգային բարձրաշխարհիկ կյանքի մեջ, որովհետև առերես կամ մտքի մեջ համարվել են խղճուկ «հասարակաց որդեգիրներ»: Կղերական արիստոկրատիան պատմիչներին մի փոր հաց է տվել, փոխարենը պահանջելով ջնջել, հողին հավասարեցնել կամ պարզապես լռության դատապարտել նախաքրիստոնեական հայ մշակույթը, Պոլսի ամիրաները, Թիֆլիսի և Բաքվի հայ բուրժուազիան իրենց հակասական և ավերիչ պատվերներով թույլ չեն տվել հայ գրագետին օբյեկտիվորեն արտացոլելու ազգային կյանքի իրական պատկերը և միտումները: Ահա այստեղ են գտնվում նաև ժամանակակից կյանքում հեղինակային իրավունքի և մտքի արտադրանքի հանդեպ գոյություն ունեցող անլուրջ կամ թեթևամիտ վերաբերմունքի ակունքները: Գրագողություն, բանաշորթություն կամ մտքի ջեբգիրություն, տպագիր խոսքի և հեղինակի նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն, թայֆաբազություն, պրովինցիալ խրախճանք : Միակ մխիթարությունն այն է, որ Հայաստանում հիմա աճում է ստեղծագործ երիտասարդների մի օրիգինալ սերունդ, իրոք տաղանդավոր, իրոք ազատամիտ տղաներ և աղջիկներ, ովքեր ի վերջո կարողանալու են մտքի արտադրանքը, դրա իրավական և բարոյական պաշտպանվածությունը բարձրացնել, հասցնել քաղաքակիրթ աստիճանի, ինչը որ ընդունված է համայն աշխարհում: Ի գործ:

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ