Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արեգ Նավասարդ 4517 (Արեգակի օր)

Արեգ Նավասարդ 4517 (Արեգակի օր)
11.08.2024 | 20:31

Հայերը մ.թ.ա. ունեցել են տոմար։ Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի։ Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ։ Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր (12x30+5), և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները։

Որոշ տոմարագետներ Հայոց տոմարը նմանեցրել են եգիպտական տոմարին։ Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո։ Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը՝ Հայկյան շրջան։

Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ (Ղևոնդ Ալիշանը իր հաշվումներով հետ գնալով Հայկյան շրջաններով՝ այդ թվականը ստացել է մ.թ.ա. 2492, այսինքն՝ Հայոց Բուն թվականը), իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի (որդիների) ու դուստրերի անուններով՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց։

Մ.թ.ա. 26-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ Հայոց շարժական տոմարը շարունակվել է գործածվել։ Նիկիայի I տիեզերական ժողովից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները։ Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով։ Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեցական տոները կարգավորել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը։ Ձեռագրերը վկայում են, որ VII դ. Անաստաս I Ակոռեցու հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը սակայն, գործածության մեջ չի մտել։

Ըստ հին հայկական օրացույցի՝ տարին սկսվում էր Նավասարդ ամսի 1-ին (համապատասխանում է օգոստոսի 11-ին)։ Ամբողջ տարին բաղկացած էր 12 ամիսներից՝ յուրաքանչյուրում 30 օր, իսկ տարվա մնացող օրերը լրացնում էր Ավելյաց կոչվող ամիսը՝ բաղկացած 5 (նահանջ տարիներին 6) օրից։

Առաջին հայկական օրացույցը կոչվել է «Պարզատումար», որը տպագրվել է 1513 թվականին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի տպարանում։

Ամիսների հին հայակակն անունները

Նավասարդ (օգոստոսի 11-սեպտեմբերի 9)

Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9)

Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի

Տրե (նոյեմբերի 9-դեկտեմբերի

Քաղոց (դեկտեմբերի 9-հունվարի 7)

Արաց (հունվարի 8-փետրվարի 6)

Մեհեկան (փետրվարի 7-մարտի

Արեգ (մարտի 9-ապրիլի 7)

Ահեկան (ապրիլի 8-մայիսի 7)

Մարերի (մայիսի 8-հունիսի 6)

Մարգաց (հունիսի 7-հուլիսի 6)

Հրոտից (հուլիսի 7-օգոստոսի 5)

Ավելյաց (օգոստոսի 6-օգոստոսի 10)

Հին հայկական օրերի անունները

Արէգ

Հրանդ

Արամ

Մարգար

Ահրանք

Մազդեղ կամ Մազդեկան

Աստղիկ

Միհր

Ձոպաբեր

Մուրց

Երեզկան կամ Երեզհան

Անի

Պարխար

Վանատուր

Արամազդ

Մանի

Ասակ

Մասիս

Անահիտ

Արագած

Գրգուռ

Կորդուիք

Ծմակ

Լուսնակ

Ցրոն կամ Սփյուռ

Նպատ

Վահագն

Սիմ կամ Սեին

Վարագ

Գիշերավար

Իսկ վերջին «Ավելյաց» ամսվա օրերի անվանումներն են

Լուծ

Եղջերու

Ծկրավորի

Արտախույր

Փառազնոտի

Օրվա ժամերը նույնպես ունեն իրենց անվանումները։

00:00 Խաւարականն

01:00 Աղջամուղջն

02:00 Մթացեալն

03:00 Շաղաւոտն

04:00 Կամաւոտն

05:00 Բաւականն

06:00 Հաւթափեալն

07:00 Գիզկան

08:00 Լուսաճեմն

09:00 Առաւոտն

10:00 Լուսափայլն

11:00 Փայլածումն

12:00 Այգն

13:00 Ծայգն

14:00 Զօրացեալն

15:00 Ճառագայթեալն

16:00 Շառաւիղեալն

17:00 Երկրատեսն

18:00 Շանթակալն

19:00 Հրակաթն

20:00 Հուրթափեալն

21:00 Թաղանթեալն

22:00 Առաւարն

23:00 Արփողն

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3245

Մեկնաբանություններ