ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Փողոցի անելիքն այս փուլում ավարտվել է

Փողոցի անելիքն այս փուլում ավարտվել է
12.05.2024 | 22:09

Դե ինչ, Սրբազանը ներկայացրեց հստակ ծրագիր և մատնանշեց, թե վարչապետի թեկնածուի հավակնողը ով պետք է լինի։ Սակայն, անկախ դրանից, ժողովրդի մեջ կա ընկալում, որ միայն Սրբազանը կարող է դիտարկվել որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև արտահերթ ընտրություններ։

Ինչևէ, սա արդեն հստակ քաղաքական ծրագիր էր և հստակ քաղաքական խոսք։ Անխոս ոգևորող և վստահ ելույթ էր, հարկ է արձանագրել, որ երկրում, համենայն դեպս, ընդդիմադիր դաշտում չկա Սրբազանից ուժեղ հռետոր։

Հանրահավաքներ չլինելու մասով էլ միանգամայն հասկանալի է, որովհետև փողոցի անելիքն արդեն այս փուլում ավարտվել է. եթե գնում ենք իմպիչմենտի ճանապարհով, ապա գնդակը խորհրդարանականների դաշտում է, իսկ երբ անհրաժեշտ լինի, ժողովուրդը կրկին կհավաքվի հրապարակում կամ ԱԺ-ի դիմաց՝ հաստատելու իր բռնած և Սրբազանի առաջնորդած ճանապարհը։

Իմ ներքին համոզմամբ՝ իմպիչմենտի գործընթացը բարդ և երկարատև գործընթաց է, որը, ամենայն հավանականությամբ, մատված է ձախողման, սակայն փորձել, համենայն դեպս, պետք է։ Իսկ չստացված իմպիչմենտից հետո այլ տարբերակ չի մնում, բացի մանդատների վայր դնելուց, որով և կառաջանա խորհրդարանական ճգնաժամ, ինչն էլ կհանգեցնի արտահերթ ընտրությունների։

Այս պահին՝ այսքանը:

Մեծ հույսով եմ լցված, որ Սրբազանը, այնուամենայնիվ, Հայոց հայրապետի և հայ ժողովրդի օրհնությամբ ,կառաջադրվի վարչապետի թեկնածու, քանի որ նա միակ ընդունելի մարդն է։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ