ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նախկին սուտ հայրենասերներն իրո՞ք չէին հասկանում հասարակության այլասերման վտանգը

Նախկին սուտ հայրենասերներն իրո՞ք չէին հասկանում հասարակության այլասերման վտանգը
26.03.2024 | 11:01

Մենք զարմանում ենք, թե ինչպես մեր հասարակությունը նախապատվությունը տվեց տարբեր ոչնչություներին, որոնք նախ խարխլեցին երկրի պետականության հիմքերը և ապա այն լրիվ քայքայեցին` անդարձ թաղելով մեր ժողովրդի հազարամյա երազանքը։ Այո՛, այս սահմաններով, բարձունքներին թուրք դահիճների սնայպերներով, կարևորագույն ճանապարհները թշնամու վերահսկողությամբ, շուտով նաև ՀՀ-ն սնուցող գազատարի վերահսկմամբ, Հայաստանի Հանրապետությունը պարզապես չի կարող գոյատևել։

Լա՛վ, հասկացանք, որ այսօր իշխանություն ունեցողները լավագույն դեպքում թուլամորթ կակղամորթների հավաքածու է, երբ, իհարկե, դավադիր դավաճանության աներկբա տարբերակը մի պահ մոռանում ենք։

Սակայն անցած երեսուն տարիների ընթացքում պետական մակարդակով ինչու՞ էին վերարժեքավորվում, այլասերվում ժողովրդին ապրեցնող, պետության հիմնարար Գոյաբանական Կոդի նախահիմքերը։ Օրինակ, արժեք ստեղծողի, արարողի փոխարեն մեծարում էին դրանց ներկայացնողներին, կատարողներին։

Կամ ինչու՞, ասենք, հասարակության տականքին էին ասպետացնում, պսակով ներկայացնում։ Նրանց, ովքեր կատեգորիկ կերպով չէին ցանկանում աշխատել և արժեքներ ստեղծել, նպաստել հասարակության բարեկեցության բարձրացմանը։

Իսկական մտավորականներին` գիտնականին, գրողին, բանաստեղծին, երգահանին, նկարչին, բժշկին, ինժեներին, ուսուցչին նսեմացրին, ստորակարգեցին տարբեր մակարդակի գողերից ու բոզերից պետական ողջ քարոզչամեքենայով` հեռուստատեսությամբ և մամուլով, համացանցային կայքերով։

Բանակում գերիշխողը լավի ու վատի, նայողի կասկածելի հարաբերությունները դարձան։

Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ էր նշանակում զորամաս նայողի ստատուսը։

Կին-տղամարդ, ընտանիք հարաբերություններում կասկածելի կարիերիայի գովքն էր կատարվում։ Ընտանիքը, մայրությունը, երեխաները մղվեցին հետին պլան։

Լա՛վ, ինչու՞...

Որ թափթփուկները հեշտությամբ, զբոսնելով գան, մակերեսային մտածող համախոհների բազմություն հեշտ հավաքե՞ն։

Եվ ոչ մեկը չասաց այն օրերին, թե պետության զարգացման տեսլականդ շարադրիր։

Չէ՛, ես ասում էի, որ դա պարտադիր է։ Շպարված տիկնայք էլ ինձ գզգզում էին։

Այլասերված հասարակության ընտրյալն էլ նման տականքը պիտի լիներ։

Նախկին սուտ հայրենասերներն իրո՞ք չէին հասկանում հասարակության այլասերման վտանգը։

Թե՞...

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ