ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տավարացավային մանիպուլյացիա

Տավարացավային մանիպուլյացիա
21.03.2024 | 22:02

Էն, որ իսկի հահոյախառը չես ուզում անունը տաս, ասում է՝ «Կիրանց-Բաղանիս ճանապարհին ոչ մի խանութ, ոչ մի ռեստորան, ոչ մի սրճարան, ոչ մի հյուրատուն չկա...»:

Իբր մարդիկ գիտեին, որ խնդիր կա, դրա համար էլ էդտեղ ոչ մի նման բան չեն սարքել:

Տավարացավային մանիպուլյացիա: Չնայած, էս գեղջկամիտ «շուստրավատին» մանիպուլյացիա ասելը շատ կլինի:

Նախ՝ մարդիկ էդ հատվածում նման խոշոր ներդրումներից (խանութ, հյուրանոց, ռեստորան) խուսափել են, որովհետև դա, ամեն դեպքում, սահմանամերձ գոտի է:

Երկրորդ՝ ռեստորան ճամփին չեն դրել, որովհետև տասնյակ կիլոմետրերի հարց չի, երկրորդը՝ Ոսկեպարում ու մոտիկ այդ բնակավայրերում սննդի օբյեկտներ կան: Ասենք, այդ բնակավայրերում էլ խանութներ կան:

Երրորդը՝ չեն դրել խանութ-ռեստորան, որովհետև քեզ նման «բողազի բոլշևիկ» չեն:

Չորրորդ, ամենից կարևորը՝ արա, այ հիշատակման անարժա՛ն, Արցախում քանի՞ հատ ռեստորան, խանութ, հյուրանոց, հացատուն կար... Էհ, չտվեցի՞ր քո «կարդաշ-յոլդաշ» թուրքին:

Հինգերորդը՝ փաստորեն, Գորիս-Կապան ճանապարհը էդ պատճառո՞վ ես նվիրել թուրքին: Որովհետև ճամփի էդ հատվածում քեզ զխտկվելու կետ չի հանդիպե՞լ, արա:

Վեցերորդը՝ խի՞, Քարվաճառում ռեստորան չկա՞ր: Էն որ ընտանյոք գնացել հաց էինք կերել, վերջում էլ քեզ տված հացը հարամել էիր, մարդու դեմ հարկայինին «գործ» էիր տվել: Էհ, էդ ռեստորանն էլ չտվեցի՞ր թուրքին:

Յոթերորդը՝ այսինքն, էն որ ասում էիր` էն սարի վրա tարին 10 ամիս ձյուն է, էնտեղ դիրքն ինչների՞ս է պետք ու տվեցիր, որ ռեստորան լիներ, չէիր տալոu»՞, այ խոզ խանձո՛ղ:

ՈՒթերորդը՝ էն հաթերքցի մարդուն հիշու՞մ ես, էն որ ավտոյիդ հետևից ջուր էր շփել ու, որ նախքան էդ էլ հասցրել էիր վախենալ, հետո էլ գրել էիր, թե՝ ո՞նց կարամ քեզ հուսախաբ անեմ: Էդ հաթերքցի մարդուն, որ քո պատճառով տնազուրկ ու երկրազուրկ է դարձել, գտե՞լ ես...

Վերջապես, իններորդը՝ ՌԱԴԴ քաշի, ռադ եղիր, արա...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ