ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիմնի մեջ պիտի ազգային երազանք լինի, ու դա պարտադիր բաղադրիչ է

Հիմնի մեջ պիտի ազգային երազանք լինի, ու դա պարտադիր բաղադրիչ է
04.02.2024 | 07:31

Երեկ մի քանի դիտարկմամբ անդրադարձա Նիկոլայի հերթական բլթոցներին, որոնք արդեն մի քանի օր է՝ դարձել են լայն քննարկումների առարկա, սակայն էն քվազիօրակարգը, որ նա փորձում է փաթաթել բոլորիս վզին՝ պնդելով, թե մեր Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, հիմն ու գերբը չեն համապատասխանում արդի իրականությանը ու չեն սպասարկում ՀՀ շահերը, դասական մուտիլովշիկություն է, պրիմիտիվ հակազգային վիժվածքաբանություն։

Իմ ու իմ ընկերների համար վաղուց պարզ է, թե իրականում ու՞մ օրակարգն է սպասարկում և ու՞մ քաղաքական շահերի տիրաժավորմամբ է զբաղված Նիկոլոսը, բայց հիմա ինքը բաց տեքստով ասում է, ավելի ճիշտ, մարդկանց մոլորեցնում, որ, եթե չփոխենք, մեզ կուլ կտան, պատերազմ կլնի և այլն։

Պրիմիտիվ ու մարդկային արժանիքներից զուրկին մի քանի փաստեր եմ ուզում ներկայացնել ու ապացուցել, որ գեղիցը մարդ կա, տղա՛, որ գնում էս դու քեզ հարցազրույց ես տալիս, դա չի նշանակում, որ ինչ ասում ես՝ բացարձակ ճշմարտություններ են, ու վերահաստատեմ, որ քո ասածների մեջ ոչ մի ճշմարտության հատիկ չկա։

Ստեղ շատ կարևոր մի արձանագրում անենք․ տղերք, մենք սրանցից ուզում ենք ազգային, բայց սրանք ազգություն չունենք, ո՞նց կարան ազգային իղձերի ու պատմական արդարության վերաբերյալ ունենան տոլեռանդ վերաբերմունք․ սրանք պետք է ատեն ու ամեն ինչ անեն պետությունը քանդելու համար, հակառակ դեպքում չէր ասի՝ «եկեք էս ամեն ինչը նայենք մեր հարևանների տեսանկյունից»։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում․ ասում է՝ ՀՀ շահը նայենք թուրքի ու ազերու տեսանկյունից: Արա, ես ինչի՞ պիտի իմ շահը դրանց տեսանկյունից նայեմ, կամ, եթե դու հայ ես (սա այլ քննարկման թեմա է), ինչի՞ ես նման թեզ բերում հարթակ, թե՞ ընդեղ կզել ու խոստացել ես, որ ամեն ինչը դրանց պրիզմայով ներկայացնես ու թեման տեղը գցես։

Օրինակ, առ էսօր հույները խոսում են Կոստանդնուպոլսի ու Զմյուռնիայի նկատմամաբ ունեցած իրենց երբեմնի վերահսկողության ու Մեծ Բյուզանդիա ունենալու մասին (ռուսների ականջը խուլ)։ Մի հատ գնա ռումինացիներին կամ բուլղարներին լսի՝ իրենց երբեմնի թագավորական փառքը վերականգնելու օրակարգը մշտապես ունեն իրենց սեղանին։ Ամբիցիոզ լեհերի մասին էլ չեմ խոսում՝ Լեհական թագավորության վերականգնման օրակարգի հետ մեկտեղ (Լատվիա Լիտվա, Արևմտյան Ուկրաինա, Բելառուս)։ Սրանք փաստական օրակարգեր են, որոնցով մարդիկ ամենօրյա ռեժիմով են աշխատում։

Գանք ՀՀ օրհներգին, որտեղ ասում ես, թե մեջը ներառված են «թող փողփողա թշնամու դեմ», ու դա, քո նվազ ուղեղի մեկնաբանմամբ, ռևանշ է ու հարևանների տարածքների նկատմամբ ոտնձգություն։

Մի քանի օրինակներ, որ հասկանաս, թե հիմնի մեջ ինչի պիտի ազգային երազանք լինի, ու դա պարտադիր բաղադրիչ է։ Ողջ սկանդինավյան երկրների օրհներգերում առկա են ավելի սուր ու կտրուկ դրվագներ, խնդրեմ․ իռլանդացիները հայտարարում են, որ իրենք «անպատվություն չունեցող պատերազմող ազգի որդիներ են», քո սիրելի բրիտանացիների հիմնի մեջ ասված է, որ իրենք իրենց «թշնամիներին են ցրում» (այսինքն, ոչնչացնում կամ, որ նույնն է, սատկացնում)։ Նոբելի ականջը կանչի, խաղաղության մրցանակների ու քարոզի օջախում՝ Նորվեգիայի օրհներգում, նշված է՝ «գյուղացիներ, սրեք ձեր կացինները», ստեղ շվեդների հետ պայքարի թեման է ներառված։ Դանիան, որ խաղաղ ապրում է և 1644-ից ի վեր չի կռվել Շվեդիայի դեմ, իր օրհներգում բացահայտ ասում է, որ «նրանց (շվեդների) գանգերը փշրեցինք», շատ խաղաղ ու բարի վերաբերմունք հարևանի նկատմամբ։

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական տերերիդ կամ, քո բնորոշմամբ, «երկու ցուլերին»․ Թուրքիայի հիմնի տեքստում է գրված, մի հատ ասա, թող մեսինջերիդ ուղարկեն, կարդա․ «մահիկ ու աստղ մեր թափած արյունը (թշնամիների դեմ) արժանի չի լինելու, պատրաստ եմ արյունս տալու»։ Իսկ Ադրբեջանի յաշմաները երգում են՝ «պատրաստ ենք բոլորս մեր արյունը տալու քո համար» (բայց ստեղ ավելի շատ նկատի ունեն հայի արյունը թափել): Շատ բարի ու կառուցողական տեքստեր են ասում, դու կարմիր պուլովերդ գնա փոխիր։

Եվ վերջում․ «բատալիոններ կազմենք, թշնամու պիղծ արյունը թող թափվի». Չէ, սա Կամբոջայի կամ Ռուանդայի հիմնից չէ, դասականներն են՝ «Մարսելիեզը», իսկ իտալական օրհներգում ասվում է՝ «համախմբվենք բոլորս, մահվան պատրաստ, Իտալիան կանչեց»։ Երևի սրանք բոլորը հիմար են ու անհասկացող ու չեն հասկանում, որ ագրեսիա կա՝ ինչը խանգարում է խաղաղությանը։

Գնա ու մտածիր, հատ-հատ դեմդ ենք դնելու քո իսկ ասածները։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ