ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կմոռացվի… քանի որ մեր երկրում դավաճանը շանսատակ չի արվում

Կմոռացվի… քանի որ մեր երկրում դավաճանը շանսատակ չի  արվում
23.06.2023 | 10:55

Քիչ առաջ ցավով տեղեկացա, որ մահացել է Ազատի զինվորական կացարանում զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը։

Իսկ ո՞վ է հիշում այսօր այդ տղաներին, ինչու՞ այսօր ողջ սոցիալական հարթակները չեն տրաքում Ազատ գյուղի ողբերգական դեպքի առիթով:

Իսկ երբ Ազատ գյուղի կացարանի տղերքը ողջ էին, ո՞վ էր հիշում նրանց, որոնց մարմինները լցված էին կարտոֆիլի պարկերի մեջ։

Իսկ երբ դեռ կային նրանք, ովքեր կարտոֆիլի պարկերի մեջ էին, էդ ժամանակ ո՞վ էր հիշում նրանց, ովքեր ողջ-ողջ այրվում էին բայրաքթարերի կրակի տարափի տակ:

Այրվում էին, քանի որ օդը բաց էր, այրվում էին, քանի որ դավաճանություն կար:

Լցվում էին կարտոֆիլի պարկերի մեջ ու շպրտվում գետնին, քանի որ դավաճանություն կար:

Կացարանում՝ խաղաղ քնած այրվում էին, քանի որ դավաճանություն կար:

Այրվող զինվորի 44 տարեկան հոր սիրտը չդիմացավ, քանի որ դավաճանություն կար։

Իսկ մենք քննարկում ենք այդ դավաճանությունը, մեծ ու փոքր ենք անում, բանավիճում ենք դրա շուրջ։

Դրանից է, որ դավաճանը գահին է, դրանից է, որ դավաճան լինելն օրինաչափություն է, դրանից է, որ դավաճանության համար միշտ էլ անմեղներն են վճարում։

Նրանից է, որ դավաճանի դատարանը դարձրել ենք ֆեյսբուք, իսկ վճիռը՝ ստատուս:

Դրանից է․․․

Հոգիդ լույսերի մեջ թող մնա, դավաճանությանը զոհ գնացած զինվորի հայր:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Կանցնի մի քանի օր՝ էս դեպքն էլ կմոռացվի:

Կմոռացվի, իսկ քեֆը ժանտախտի օրերին, դեռ կշարունակվի:
Կանցնի էս դեպքը ու կմոռացվի, քանի որ դավաճանություն կա, կհաջորդեն նոր դեպքեր:

Դրանք էլ կմոռացվեն:

Կմոռացվեն, քանի որ դավաճանությունը քննարկելի է դարձել,

քանի որ մեր երկրում դավաճանը շանսատակ չի արվում:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ