ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թե սա նախկինների օրոք լիներ, «Թուրքական ժամանակ»-ի խմբագրապետի, իր և սորոսական ողջ ոհմակի ճղճղոցն աշխարհն էր բռնել («թմրաբանանը» խրվում է Նիկոլի կոկորդը, դե պատասխա՛ն տուր…)

Թե սա նախկինների օրոք լիներ, «Թուրքական ժամանակ»-ի խմբագրապետի, իր և սորոսական ողջ ոհմակի ճղճղոցն աշխարհն էր բռնել («թմրաբանանը» խրվում է Նիկոլի կոկորդը, դե պատասխա՛ն տուր…)
18.05.2023 | 10:18

Հայաստան ահռելի զանգվածի կոկաինի ձախողված առաքմանն անդրադարձել են նույնիսկ Ադրբեջանի առաջատար լրատվամիջոցները՝ Նիկոլի, նրա իշխանության ու մեզ բոլորիս համար խայտառակ տեքստով և ենթատեքստով: Դե, իհարկե, որոշ առումներով գլուխները պատովն են տվել: Ո՞նց ես Նիկոլ…

ՈՒ՞մ կարող է հավատացնել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբազեցնող Նիկոլը, որ ինքը, կամ իր նեղ շրջապատից ոմանք, կամ Ռուստամ Բադասյանի ղեկավարած Պետական եկամուտների կոմիտեի (պետակա՞ն, թե նաև մասնավոր եկամուտների…) մաքսային ծառայության շա՜տ բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյաներ, նրանց հետ նաև Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի և ոստիկանության, դեռ չասենք ղեկավարությունը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ անտեղյակ և անմասն են եղել Հայաստանին անմիջականորեն առնչվող դարի թմրագործարքին…

Թե կարող է հավատացնել, թող հավատացնի, թող երգի և ոչ թե «մաղարա» մտնի ու լռի մեր երկիրը միջազգային ասպարեզում հերթական անգամ խայտառակող, հույժ վտանգավոր և, Իտալիայի համապատասխան մարմնի կողմից չբացահայտվելու, չկանխվելու պարագայում, բազմահազարների ճակատագիրը խեղող, կործանող տվյալ գործարքի վերաբերյալ:

Ասում են՝ Նիկոլը սրա-նրա ականջներին լափշա կախելու, գլուխը թլսորելու վարպետ է: Դե եթե այդպես է, եթե կարող է, թող Հայաստանի և միջազգային հանրությանը համոզի, որ միջազգային թմրաբիզնեսի խոշոր շնաձկներն այնքան միամիտ կամ հիմար էին, որ առանց Հայաստանում իր կամ մաքսային ծառայության և «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի համապատասխան պաշտոնյաների հետ նախապես գործ բռնելու, պայմանավորվելու, համապատասխան երաշխիքներ ունենալու, վերցրել ու Հայաստան են ուղարկել ավելի քան 800 մլն եվրոյի (մոտ 900 մլն դոլարի) կոկաին:

Իտալիայի ֆինանսական գվարդիան, ինչպես արդեն հայտնի է, բռնագանձել է Էկվադորից Հայաստան ուղարկվող կոկաինի ռեկորդային զանգված՝ 2 734 կիլոգրամ:

Ինչպես նշվել է վերոնշյալ գերատեսչության հաղորդագրությունում, արգելված բեռը թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ պայքարի շրջանակներում առգրավվել է իտալական Ջոյա-Տաուրո քաղաքի նավահանգստում։

«Կոկաինը հայտնաբերվել է… բարդ սքաներների օգնությամբ, Ջոել շան հետ միասին։ Առգրավված թմրանյութը, որը չափազանց մաքուր էր և կատարյալ վիճակում, թմրավաճառներին ավելի քան 800 մլն եվրոյի եկամուտ կապահովեր»,- նշվել է հիշյալ գերատեսչության հաղորդագրությունում և հայտնվել նաև, որ թմրանյութերի տեղափոխման և հետագայում վերացման համար գործի է դրվել ֆինանսական գվարդիայի ավելի քան 30 աշխատակից։

Ամեն ինչ տեսագրված է ու փաստագրված, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ «շառ չեն անում»:

ANSA գործակալության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ թմրանյութերը սառեցված վիճակում փաթեթավորված ու թաքցված են եղել բանանի արկղերում, խառնված 78 տոննա բանանի մեջ։ Գուայաքիլից (Էկվադոր) երկու բեռնարկղով ուղարկված բեռը Հայաստան պետք է հասներ վրացական Բաթումի նավահանգստով։ Առգրավված թմրանյութը, ըստ նույն հաղորդագրության, եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞վ կամ ովքե՞ր են Հայաստան տասնյակ տոննաներ կազմող նման խոշոր խմբաքանակների բանան ներկրելու գործով զբաղված… Ընդգծում ենք, որ ինչպես Իտալիայի ֆինանսական գվարդիայի, այնպես էլ ANSA գործակալության հաղորդագրություններում որևէ խոսք չի եղել, որ Հայաստանը տվյալ դեպքում եղել է տարանցիկ երկիր, այսինքն՝ Հայաստանը եղել է թմրանյութի առաքման վերջնակետը: Պակաս հետաքրքիր չէ նաև, թե ի՞նչ պետք է արվեր ահավոր զանգվածի վերոնշյալ կոկաինը՝ ամբողջությա՞մբ մեր երկրում պետք է սպառվեր, մասա՞մբ մեր երկրում պետք է սպառվեր, թե՞ ամբողջությամբ պետք է արտահանվեր Ռուսաստան, Եվրոպա ու քայքայեր նրանց բնակչության առողջությունը:

Նկատի ունենալով Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մեր երկրում հանցագործությունների նախականխման և կանխման պաշտոնապես հայտարարված գործառույթը, NEWS.am-ը գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է, թե արդյոք համագործակցու՞մ են Իտալիայի իրավասու մարմինների հետ՝ ռեկորդային զանգվածի թմրանյութը Հայաստան ներմուծելու փորձ կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաև թմրաբիզնեսին առնչվող գործարքին Հայաստանի քաղաքացիների հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։

Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան է ստացել վերոնշյալ լրատվամիջոցը… Տրամաբանական է, որ իրավական երկրում ԶԼՄ-ին պետք է պատասխանեին՝ այո, համագործակցում ենք, արդեն պաշտոնապես դիմել ենք Իտալիայի ֆինանսական գվարդիային կամ գլխավոր դատախազությանը, խնդրել համապատասխան պարզաբանումներ կամ տեղեկություններ, Հայաստանում արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է քննություն: Բայց Հայաստանն աշխարհի թերևս ամենախայտառակ հակաիրավական երկիրն է, և լրատվամիջոցին տրված պատասխանից բխում է, որ գլխավոր դատախազությունը ոչ դիմել է Իտալիայի համապատասխան մարմնին, հարցեր ուղարկել, ոչ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Դատախազությունն ուսումնասիրում է թեմայի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումները»,- NEWS.am-ի հետ զրույցում, ինչպես տեղեկանում ենք նույն կայքի հրապարակումից , ասել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ընդամե՞նը…

Ինչպե՞ս չասել՝ այ…, թեմայի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումները մենք էլ ենք ուսումնասիրում, գլխավոր դատախազության առաջնահերթ գործն այն է, ինչ չի արել, արած լիներ, կհայտնեիք: Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ գլխավոր դատախազությանը, ինչպես և Նիկոլին, լռելը կամ ծածկադմփոցի անելը, կոծկելն է ձեռնտու, և եթե հետայսու էլ լռեն կամ հանրության համար կարևոր ու նրան խիստ հետաքրքիր տեղեկությունները, երկակի ստանդարտներով առաջնորդվելով, զուտ կամայականորեն թաքցնեն «նախաքննական գաղտնիք է» պատճառաբանությամբ, մեզ ու, կարծում ենք, ոչ միայն մեզ բավարար հիմք կտան հենց իրենց մեղադրելու քաղաքական ու համակարգային կոռուպցիայի մեջ

Զավեշտական ու, միաժամանակ, հետաքրքիր է, որ հենց այսօր (16.05.2023-irates.am), երբ հրապարակվեց ու հայտնի դարձավ Հայաստան մոտ 3 տոննա կոկաինի սկանդալային առաքման, Իտալիայում բացահայտման ու տեղ չհասնելու մասին, Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը, ըստ Գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության , «ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը»:

Հոդվածի վերջում ավելորդ չենք համարում մեջբերել թեմայի վերաբերյալ ֆեյսբուքի օգտատերերի ուշագրավ գրառումներից մի քանիսը:

Գագիկ Ասատրյանի գրառումը .

«Իտալիայում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որի վերջնակետը պետք է լիներ Հայաստանը:

Ցանկացած մարդ, ով մի քիչ ուղեղ ունի, կհասկանաս, որ էս չափի թմրանյութ Հայաստան կարող է մտնել միայն ու միայն էն դեպքում, երբ պետական վեռխուշկեքից դաբրո կա։ Կամ էլ՝ թմրանյութի բիզնեսով անձամբ զբաղվում են բարձրաստիճան պաշտոնյաները։ Վերջին վարկածին ավելի եմ հակված, քանի որ ինչ սրանք իշխանության են, Հայաստանում մոլեգնում է թմրաշրջանառությունը, անասելի տեմպերով աճում է թմրամոլների թիվը երիտասարդության շրջանում»։

Սայաթ Շիրինյանի գրառումը .

«Ասում են, որ Հայաստանում անհասկանալի ու անհավանական փողեր են շրջանառվում, ինչի արդյունքում դոլլարն ու եվրոն արժեզրկվում են, դրամը՝ արժևորվում։

Աղբյուր առաջին՝ թուրք-ադրբեջանական հարյուրավոր միլիոնների հասնող դոլլարների պարգևավճարներ իշխանություններին։

Աղբյուր երկրորդ՝ միլիոնավոր դոլլարների հասնող թմրանյութերի ապօրինի շրջանառություն։

Հ.Գ. Չգիտեմ թե ի՞նչն է անհասկանալի։

Ավելին, եթե փորձենք փորփրել, ապա չեմ բացառում, որ ապօրինի զենքի վաճառքի վրա էլ դուրս կգանք, իսկ մարմնավաճառության ու պոռնկության բիզնեսի մասին հարցրեք ակվարիումի ձկնիկին»։

Ռաֆայել Վարդանյանի գրառումը .

«3 տոննա, պատկերացնում եք չէ՞ դա ինչի մասին է խոսքը։

Այսինքն, դա ՀՀ տարածք մտցնելու համար պետք է ունենալ մեր երկրի ամենաբարձր մակարդակի Դաբռոն։

Հ.Գ. դե իմացեք, որ դաբռոն մտցնելու կա, ուրեմն դրա դեմ իրավապահ մարմինների պայքարն արգելվում է և ուրեմն, մեր մատաղ սերունդին (և ոչ միայն) պետական մակարդակով “նստացնում են” թմրանյութերի վրա»։

Հայկ Այվազյանի գրառումը.

«Էկվադորից Հայաստան ուղևորվող մոտ 3 տոննա կոկաին են հայտնաբերել Իտալիայում, մոտ 800 մլն եվրո արժողությամբ։ Պատկերացնու՞մ եք ինչ մաշտաբներ են։

Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բանակցություններից և ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ սեղմում է ՀՀ իշխանությունների վզին փաթաթված պարանը, որ հանկարծ աջ ու ձախ անկանոն շարժումներ չանեն և անեն այն, ինչն իրենցից պահանջում են։

Ավելի ճիշտ Արևմուտքը պարանը սեղմում է ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ անձամբ միայն Փաշինյանի վզին, անկախ այս կամ այն գործի հետ իր կապ ունենալուց կամ չունենալուց։ Այդ պարանը Փաշինյանի վզից Արևմուտքը դժվար էլ հանի, մնում է միայն հատակը ոտքերի տակից քաշեն։

Իսկ ահա ԱԽՔ Արմեն Գրիգորյան ընդ քոմփընին սպասում են իրենց ժամին, իրենց ուրիշ տեղից են սեղմել, իրենցը մահացու չի և իրենք դրան դեմ էլ չեն»։

Ընդգծենք, որ թե՛ Գլխավոր դատախազության, թե՛ Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի, թե՛ ոստիկանության, թե պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքերում Հայաստան ահռելի զանգվածի կոկաինի ներմուծման վերոնշյալ փորձի առնչությամբ որևէ տեղեկություն չկար:

Տեսանյութերը ստորև՝

https://www.youtube.com/watch?v=MSXdSTIvfCw&t=1s

https://www.youtube.com/watch?v=Fv7AE4tvnCw

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/227492/16/23/25/?fbclid=IwAR1R5THQtOFx1V4o3nGrCOLIE0j57C9s2QmKgos_hzY50WVXydTBoBEKgUQ

Դիտվել է՝ 9382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ