ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վարչապետ Փաշինյանը՝ Շուշիի մասին

Վարչապետ Փաշինյանը՝ Շուշիի մասին
30.01.2021 | 14:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձել է Շուշիի մասին Աժ-ում արած հայտարարությանը:

Վարչապետը նշեց. «Վերջին շրջանի աղմկահարույց վերնագրերից մեկն այն մասին է, թե ես հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ: Այդ մասին խոսվել է հետևյալ առիթով, երբ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արել եմ հետևյալ արտահայտությունը՝ «ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ Ադրբեջանի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ»:


Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Ազգային ժողովի ամբիոնից խոսել է այդ մասին, քանի որ պատգամավորներից մեկը իրեն հարցրել է. «Ռուսաստանի նախագահը Ձեզ առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը, Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո»: Փաշինյանը նշեց, որ եղել է պատերազմի ընթացքում խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին, և երբ ադրբեջանական կողմը պայման է առաջադրել Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ՝ «ըստ էության խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորությանը»: «Այսինքն՝ երբ մենք արդեն պայմանավորվել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ մի նոր պայման և այդ նոր պայմանը հետևյալն էր, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992-ի, այսինքն Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս-քվոյի: Այդ ստատուս-քվոյի համաձայն, 92-ի արձանագրության համաձայն այն, ինչ որ առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշի քաղաքում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն, ավելի կոնկրետ 96 տոկոս», - ասաց վարչապետը:

«Ես արձագանքել եմ այդ իրողությանը և այդ արձագանքներին, թե այդ ովքեր են և ինչպես են համարում, որ երբ Շուշի քաղաքում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է հարցնում»: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պատերազմը կանգնեցնելու պայմանը Շուշիի այդ կոնտեքստում 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն էր։


«Խոսքը իր ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության, այսինքն մենք պատմական հարց չենք քննարկել՝ ով է հիմնադրել Շուշին, ովքեր են ապրել 20-րդ դարում Շուշիում։ Քննարկել ենք մի կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 1992-ի ժողովրդագրական ստատուս-քվոյին համապատասխան։ Իմ կարծիքով, որևէ կերպ չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, և մենք կարող ենք ասել, որ այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 9074

Մեկնաբանություններ