ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հուլիսի 22-ին տեղի կունենա Մարսի «միացումը» Յուպիտերի հետ

Հուլիսի 22-ին տեղի կունենա Մարսի «միացումը» Յուպիտերի հետ
21.07.2013 | 23:25

Հուլիսի 22-ի տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մարսը և Յուպիտերը: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը, որտեղ պայծառ աստղերից կարելի կլինի տեսնել Կապելլան և Ալդեբարանը: Մարսի և Յուպիտերի միացումը, որը բավական սեղմ է (0.8 աստիճանի սահմաններում), դիտվում է Երկրագնդի համարյա բոլոր կետերից: Մոլորակների միջև այդ անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա: Իհարկե, իրականում Մարսն ու Յուպիտերը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մարսը Երկրից հեռու է 2.4 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Յուպիտերը` մոտ 6 ա.մ.:
Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Մարսը լավ տեսնելու համար հավանաբար պետք կգա փոքր աստղադիտակ կամ հեռադիտակ, քանի որ այն բավական թույլ է պայծառ Յուպիտերի կողքին:
Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

Հայկական աստղագիտական ընկերություն

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ