ԵԽԽՎ ստրասբուրգյան շենքի պատուհանների տեղադրման համար նվիրատվության մրցույթում շահել է Հայաստանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, որ նախկինում ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր, ասել է, որ դա որևէ կապ չունի Հայաստանի ԵԽ նախագահության հետ: Հայաստանը մի շարք երկրների թվում մասնակցել և շահել է մրցույթը, իր ներդրումն է կատարում Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող մշակութային հավաքածուում: ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակում կարծում են, որ նախաձեռնությունն առնչվում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը ստանձնելուն: