ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ ի պատիվ ՈԻելսի արքայազն Չարլզի

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ ի պատիվ ՈԻելսի արքայազն Չարլզի
25.05.2013 | 23:44

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Համերգին ներկա է լինելու Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Համերգը տրվելու է ի նպաստ Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքի:

Սերգեյ Սմբատյանը կանգնած է այս բարեգործական աշխատանքների ակունքներում։ Այս ծրագրի շրջանակներում Ս. Սմբատյանը ղեկավարել է Լոնդոնի «Philharmonia Orchestra»-ի երկու բարեգործական համերգները, որոնք կազմակերպվել են արքայազն Չարլզի կողմից։
Մայիսի 29-ի համերգին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական երեք շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:
«Երևան, իմ սերը» «Ժառանգության օազիս» է ստեղծելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:
«Երևան, իմ սերը» նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին Հայրենիքի հետ:
Մայիսի 29-ի համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Ջուզեպպե Վերդիի, Կեսար Ֆրանկի, Սերգեյ Ռախմանինովի, Ջակոմո Պուչչինիի, Բարսեղ Կանաչյանի, Արամ Խաչատրյանի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Կարլ Օրֆֆի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Բարսեղ Թումանյանը (բաս), Դարիգա Նազարբաևան (մեցցո սոպրանո), Գևորգ Հակոբյանը (բարիտոն)։ Ելույթ կունենա նաև օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար` Ռուդոլֆ Խառատյան), մանակատարներ՝ Սոնա Առուստամյան, Սյուզաննա Փիրումյան, Սևակ Ավետիսյան։
Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ

­յու­ջե