ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մտքի հեղափոխության մասին արտահայտությանը:
«Մտքի հեղափոխությունը շատ բարդ բան է, ամբողջ կյանքում պետք է աշխատես դրա վրա»,- փիլիսոփայեց Գալուստ Սահակյանը:
Լրագրողները հետաքրքրքվեցին նաև, թե պատրա՞ստ է ներողություն խնդրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանից, որի հասցեին թույլ էր տվել վիրավորական արտահայտություններ:
Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ ինքը ներողամիտ է, բայց ներողություն չի խնդրի, քանի որ իր ողջ կյանքն այնպես է ապրել, որ ներողություն խնդրելու առիթ չտա:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ