ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այս ուժի ծնունդը գուժեց մյուսների մահը

Այս ուժի ծնունդը գուժեց մյուսների մահը
07.05.2013 | 17:48

Ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի` Երևանի ավագանու ընտրությամբ քաղաքական որոշակի ցիկլ ավարտվում է: Վերլուծելով նաև ԱԺ, նախագահական ընտրությունները, Շիրինյանը նկատեց, որ այս բոլոր ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ է տոնել Սերժ Սարգսյանի վարկանիշի շնորհիվ, քանի որ այդ ընտրություններում քարոզարշավը «տարել» է միայն նա, իսկ Երևանի ավագանու ընտրությունը ներկայացվեց Տարոն Մարգարյանի «դեմքով», բայց կրկին ՀՀԿ ղեկավարի երաշխավորությամբ: «Նախագահական ընտրություններում իշխանական վերլուծաբաններն արջի ծառայություն մատուցեցին` ասելով, թե հարց չունեք: Բայց հանկարծ «գետնի տակից», սնկի նման հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ազգային արժեհամեկարգով, «բարի լույսով»: «Բարի լույսը» շատ հայկական է` բարի լույս, ո՞նց ես, մի բաժակ օղի չե՞ս ուզի: Սա շա՜տ աշխատող բան էր»,-irates.am-ի հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը ու սահուն անցավ ավագանու ընտրություններին` շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս մարտավարությունն արդյունք տվեց, քանի որ այս անգամ էլ նրանք հաջողություն արձանագրեցին ավագանու ընտրություններում:
Ըստ Շիրինյանի, ընդդիմադիր քաղաքական այս ուժի «ծնունդը» հետ է մղում մյուսներին: «Եթե կա ծնունդ, կա նաև մահ: Այս ուժի ծնունդը գուժեց մյուսների մահը: Համառորեն` քսան տարի նույն մարդիկ են միտինգներում, ընդդիմության շարքերում` իրենց լևոնտերպետրոսյաններով ու էլ չգիտեմ ինչերով: Նրանք կրախի մատնվեցին: Ֆիասկո ապրեցին: Ժողովուրդը նրանց չհավատաց, սա ակնհայտ է, անկախ նրանից, թե ՀՀԿ-ն ինչպես է անցել»,-եզրահանգեց քաղաքագետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ