ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ճնշումները և խախտումները եղել են հատկապես երեք կուսակցական ուղղությունների կողմից` ՕԵԿ, ՀՀԿ և ԲՀԿ»

«Ճնշումները և խախտումները եղել են հատկապես երեք կուսակցական ուղղությունների կողմից` ՕԵԿ, ՀՀԿ և ԲՀԿ»
06.05.2013 | 17:08

«Ընտրություններում հավասար է եղել թե լավը, թե վատը: Դիտարկումների արդյունքները ցույց տվեցին, որ այս քարոզարշավը նախկինի նման բոլոր կուսակցություններին ընձեռել էր հավասար պայմաններ, սակայն, որը` շատ օգտվեց, որը` քիչ: ՈՒստիև, առաջացան դժգոհություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընտրական համակարգեր» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահրամ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Վ.Վարդանյանի ներկայացմամբ, ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումներից է լրագրողների և դիտորդների իրավունքների սահմանափակումը, երբ թույլ չեն տվել նրանց տեղաշարժվել ընտրատեղամասում. «Մեր դիտորդին թույլ չեն տվել տեղաշարժվի, հատկացրել
են մի հատված, որտեղից նա չի կարողացել իր աշխատանքը ինչպես հարկն է իրականացնել: Եղել են հոգեբանական ճնշումներ
լրագրողների նկատմամբ, ընտրակեղծիքներ` քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ»:
Հաջորդ խնդիրը, որոշ քաղաքական ուժերի կողմից դիտորդների և լրագրողների անունը սևացնելու հետ է կապված: «Կան ՀԿ-ներ, որոնք ուղղակիորեն կապված են ԲՀԿ -ի հետ, դա ըստ իս, ամենամեծ թերությունն է»,-ասաց բանախոսը` նշելով, որ բազմաթիվ թերություններ մեր ոչ կատարյալ օրենքի հետևանք են, հետևաբար, մեր ընտրական օրենսգրքի որոշ հատվածներ պետք է փոփոխության ենթարկվեն. «եթե ինչ-որ բան օրենքը չի արգելում, դա նշանակում է` օրենքը թույլ է տալիս: Մարդիկ շահագրգռված են իրենց վստահված անձանց թիվը ավելացնել ընտրատեղամասերում:Դա պետք է արգելվի օրենքով»,-ընդգծեց Վ.Վարդանյանը:
Նրա խոսքով, կուսակցությունների միջև ընտրությունների ժամանակ գործել է սերտ համագործակցություն: «Մեր կարծիքով այն խախտումները, որ տեղի են ունեցել ընտրատեղամասերում, դա ընդդիմության խնդիրն է, որովհետև ընդդիմությունը մեծ քանակությամբ է ներկայացված
եղել, և դրանք, կարելի է ասել, իրենց կազմակերպածն էր, որովհետև ընտրություների քարոզարշավի վերջին օրերին արդեն հայտարարություն էր տարածվում, որ ընտրակաշառքների և վարչական ռեսուրսների չարաշաման դեպքերը կիրառում են թե ընդդիմության և թե իշխանության ներկայացուցիչները: Բացի դա, ընդդիմությունը բավականաչափ կազմով ներկայացված է եղել հանձնաժողովներում և մեծ թվով վստահված անձեր է ունեցել: Մեր դիտարկումների արդյունքում պարզվել է, որ թե ընդդիմությունը թե իշխանությունը թույլ են տվել խախտումներ»,-ասաց ՀԿ-ի նախագահը::
Ամփոփելով ընտրությունների արդյունքները, վերջինս նշեց, որ Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների շուրջ 50 ընտրատեղամասերում (որտեղ ներկայացված են եղել իրենց դիտորդները), մեծամասամբ նկատվել են լարվածություն վստահված անձանց և դիտորդների միջև: Թեև եղել են ընտրատեղամասեր, որտեղ ընդհանուր առմամբ ավելի խաղաղ մթնոլորտ է տիրել: Ըստ դիտարկումների, ընտրախախտումներից են մարդկանց չափից շատ կուտակումները: Չեն բացառվել նաև կոպիտ խախտումները, օրինակ, երբ բացահայտվել է կասկածելի ընտրողի ինքնությունը և ընտրողը վերցրել է քվեաթերթիկն ու փախել: Ճնշումները և խախտումները եղել են հատկապես երեք կուսակցական ուղղությունների կողմից` ՕԵԿ, ՀՀԿ և ԲՀԿ:
«Բարև, Երևանը» միակն է, որ ըստ «Ընտրական համակարգեր» կենտրոն ՀԿ-ի դիտարկումների, նման խախտումներ չի արել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ